Ի՞նչ է թաքնված Կովկասում «բրիտանական» խողովակաշարերի շուրջ մանևրների հետևում

«Բրիթիշ պետրոլեում» (British Petroleum) ընկերությունը 2025 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակից բանակցություններ է վարում Բաքու-Սուփսա և Բաքու– Թբիլիսի-Ջեյհան նավթամուղերի օպերատորությունն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պրոֆիլային պետական կառույցներին հանձնելու շուրջ։

Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օպերատորությունը պետք է վերջնականապես փոխանցվի 2026 թվականի առաջին կիսամյակի ավարտին՝ համապատասխան համաձայնագրերի կնքման պայմանով։ Չի բացառվում՝ այդպիսով ձևավորվի Թենգիզ հանքավայրից Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի արտադրանքի տարանցման այլընտրանքային տարբերակ՝ Սև ծովում ռազմաքաղաքական իրադրության սրման պատճառով։ Ավելի վաղ Ուկրաինայի զինյալները բազմիցս փորձել են գրոհել Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքի և Կասպյան խողովակաշարագծի վրա:

Հիշեցնենք՝ Բաքու-Թբիլիսի-Սուփսա նավահանգիստ գիծը (Ազերի-Չիրագ-Գյունեշլի կասպիական հանքավայրերից BP-ի արդյունահանած նավթի արտահանման երթուղին) շահագործման է հանձնվել 1999 թվականի ապրիլին: Նավթատարի երկարությունը 837 կմ է, այդ թվում՝ 775 կմ նոր խողովակաշար՝ 21 դյույմ տրամագծով (530 մմ) և 55 կմ վերականգնված խողովակաշար։ Տարողունակությունը կազմում է տարեկան 7,35 մլն տոննա (օրական 145 հազար բարել)։ Մոտ 2 կմ անցնում է Հարավային Օսիայով, սակայն BP-ն, հակառակ Թբիլիսիի խնդրանքներին, չի փոխել խողովակաշարի ուղղությունը։

 

Կարդացեք նաև
Խորքային տրամաբանությունը չի փոխվել․ Սա, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի ռեբրենդինգն է․ քաղաքագետ
ԱՄՆ-ը կխուսափի՞ Իրանին հարվածելուց. Ինչո՞ւ են կողմերը հայտարարում բանակցելու մասին
ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻՆ ՑԱՏԿՈՂՆԵՐ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԹՇՆԱՄԻ Է, ԱԼԻԵՎԸ՝ ԲԱՐԵԿԱ՞Մ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Այս ուղղությամբ նավթի մղումը դադարեցվել է 2022 թվականի գարնանը, և ներկայումս ադրբեջանական նավթի գրեթե ամբողջ ծավալն արտահանվում է BTC խողովակաշարով։ 2024 թվականի երկրորդ կեսին մասամբ վերսկսվել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածի հանքավայրերից հումքի մղումը, իսկ 2025 թվականից՝ այս երթուղով սկսել է մղվել ղազախական նավթի մի մասը։

Խողովակաշարերի կառավարման համաձայնագրերի համաձայն՝ արտահանման նավթատարների և գազատարների օպերատորությունը նախապես որոշված է և կփոխանցվի համապատասխան կառավարությանը կամ պետական մարմիններին՝ այդ համաձայնագրերում նախկինում համաձայնեցված ժամկետներում, հայտնել են BP-Azerbaijan-ից: «Հենց այդ համաձայնագրերի հիման վրա է 2021 թվականին օպերատորի իրավունքները SOCAR-ին փոխանցվել՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ Վրաստանում: Այդ նույն համաձայնագրերի համաձայն՝ նախատեսվում է Արևմտյան արտահանման խողովակաշարի (Բաքու-Թբիլիսի-Սուփսա) և BP Azerbaijan խողովակաշարի գլխամասային օպերատորի բոլոր գործառույթները փոխանցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչություններին՝ նախապես համաձայնեցված ժամկետներում»։

Ընկերությունում ընդգծել են՝ ներկայում «քննարկումներ են ընթանում համապատասխան գերատեսչությունների հետ՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները ժամանակին պլանավորելու համար»: Խորհրդակցությունների հիմնական փուլի ավարտը նախատեսվում է սույն թվականի մարտից ոչ ուշ: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, որոնք հղում են անում Վրաստանում ընկերության ներկայացուցչին, BP-օպերատորի փոխանցման գործընթացի ավարտը նախատեսվում է ամենաուշը 2026 թվականի առաջին կիսամյակի ավարտին՝ համապատասխան համաձայնագրերի կնքման պայմանով:

Միևնույն ժամանակ, BP-օպերատորի գործառույթների փոխանցումը չի տարածվում Սանգաչալի տերմինալի վրա, որը նավթ է ստանում Կասպից ծովի հետևյալ հանքավայրերից (Բաքվի մերձակայքում): Ընկերությունը նաև կպահպանի «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահդենիզ» հանքավայրերի բլոկի օպերատորի դերը, ինչպես նաև կմնա այդ բլոկը սպասարկող BTC կոնսորցիումի բաժնետեր, որտեղ նրան է պատկանում 30,1 տոկոսը:

BTC-ի բաժնետերերի թվում են նաև ադրբեջանական պետական ​​SOCAR-ը (32.97%), հունգարական MOL-ը (8.9%), թուրքական TPAO-ն (6.53%), իտալական Eni-ն (5%), ֆրանսիական TotalEnergies-ը (5%), ճապոնական Itochu-ն (3.4%), միջազգային ONGC Limited-ը (3.1%), ճապոնական Imnpex-ը (2.5%) և ամերիկյան ExxonMobil-ը (2.5%):

Դեռևս Բաքու-Սուփսա նավթամուղի աշխատանքը փաստացի դադարեցվել է, մինչդեռ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով տարանցումը երրորդ տարին անընդմեջ կրճատվում է: Վրաստանի նավթագազային կորպորացիայի տվյալներից հետևում է, որ 2025 թվականին այն կազմել է 27,2 մլն տոննա, ինչը 2,3 մլն տոննայով պակաս է, քան 2024 թվականի ցուցանիշը։ Էներգետիկայի փորձագետ Էլդանիզ Հուսեյնովի կարծիքով, ամենալավատեսական գնահատականներով, մինչև 2050 թվականը ԲԹՋ-ն և Բաքու-Սուփսա-ն նավթամուղերը կկարողանան ապահովել ղազախական նավթի միայն մինչև 10%-ի փոխադրումը:

ԱԼԵՔՍԵՅ ԲԱԼԻԵՎ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

168.am

դիտվել է 553 անգամ
Լրահոս
Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը․ «Ժողովուրդ» Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am