Հայ երիտասարդության նկատմամբ «հոգատարության» փաշինյանական մի նոր նախաձեռնություն է ի հայտ եկել։ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր իսկ կայքում (!) ՀՀ քաղաքացի դիմորդներին և ուսանողներին սիրով տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրավերի մասին՝ գնալ սովորել Թուրքիայում «միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթաթոշակային ծրագրով»։ Կցվում են նաև բոլոր մանրամասները, թե ինչպես և ուր պետք է դիմել՝ թուրքերի հետ առցանց հանդիպում-հարցազրույցների համար։ Ի՞նչ կարելի է ասել այս մասին։ Թերևս, միայն այն, որ ՀՀ ԿԳՄՍՆ ոչ միայն դեմ չէ, այլև նպաստում է հայ ուսանողների թուրքացմանն ու մեծապես հավանական հավաքագրմանը թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Կարծում եմ, լրացուցիչ մեկնաբանություններն իսկապես ավելորդ են։ Հ.գ. Համապատասխան հղումը չեմ դնում, որպեսզի թուրքական հետախուզության այդ հրավերը լրացուցիչ չգովազդվի։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը