«Հրապարակ». Զրո կոպեկ չունի տալու

Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի դատավարությունը դեռ շարունակվում է: Նրան մեղադրում են 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։ Հետաքրքիրն այն է, որ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Դանիելյանը, մի քանի անգամ կարճվել է, այնուհետեւ՝ վերաբացվել: Մեկ այլ քրեական գործով էլ Գլխավոր դատախազությունը Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից պահանջում է 12 անշարժ գույք եւ 116 միլիոն դրամ, 1 տրանսպորտային միջոց եւ 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք:

2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար դատարանում փորձագետների ներկայացրած եզրակացության հետ Արամ Դանիելյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը համամիտ չէ, այդ իսկ պատճառով դատարանից պահանջել է նշանակել լրացուցիչ փորձաքննություն, սակայն դատարանը մերժել է. «Փորձագետին հրավիրեցինք դատարան, հարցաքննեցինք, հարցրի՝ եղբայր, դու հաշվել ես 2015-18 թթ. պակաս գումարը եւ 2019 թվականին հաշվարկն ավարտել: Հարց առաջին․ դու կանխիկ գումարնե՞րն ես հաշվել, թե՞ նաեւ փոխանցումով քաղաքապետարանի հաշվին մուծած փողերը: Ասաց, որ բանկը չի հաշվել: Այստեղ մենք տեսնում ենք, որ տարբերություն կտա թվերի մեջ: 2-րդը․ 2018 թվականին Հրազդանում եղել է 3 քաղաքապետ: Արամ Դանիելյանը պաշտոնավարել է մինչեւ հուլիսի 1-ը: 2018 թվականին չարաշահումները գուցե մյուս 2 քաղաքապետի օրո՞ք են եղել, ոչ թե Դանիելյանի, ասաց՝ դա չեմ կարող ասել: Դա է պատճառը, որ դատարանին խնդրեցինք՝ լրացուցիչ փորձաքննություն լինի, որ հաշվարկի մեջ ընդգրկենք, որը ինքը չի հաշվել, ու մեկ էլ հասկանանք, թե 2018 թվականին չարաշահումները որ քաղաքապետի օրոք են եղել: Մեր ասածը սա էր, դատարանը մերժեց: Իհարկե, իր ուզելով չի, էդպես չի, որ այսպես թողնելու ենք, ընդ որում մերժեց՝ օրենքը կոպիտ խախտելով։ Դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել, քանի որ առաջին ատյանով կյանքը չի վերջանում: Դանիելյանի գործը քանի որ քննվում է հին քրեադատավարության օրենսգրքով, փորձաքննության հարցը որոշելիս դատարանը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ, եւ կայացվելիք որոշումը պետք է լինի գրավոր, իսկ ինքը որոշեց, որ ոտի վրա լինի, լսեց, ասեց՝ մերժում եմ: Ես էլ ասացի՝ դրա իրավունքը չունեք: Դատավորն ասաց, որ որոշումը կայացրել եմ, ասացի՝ միեւնույն է՝ չունեք, բնականաբար, շարունակելու ենք պայքարել»:

Սիրունյանին հարցրինք՝ 7 տարի ընթացող դատավարության արդյունքում Արամ Դանիելյանից կամ իր հետ փոխկապակցված անձանցից քանի՞ գույք է վերադարձվել պետությանը։ «Զրո կոպեկ, զրո կոպեկ չունի տալու: Դրանք «Հետքի» հոդվածը կազմակերպել էին, որ Ծաղկաձորում եղել են ապօրինի աճուրդներ, կոպեկներով հողեր են առել, եւ ամենաբարձր մակարդակով զեկուցել են, որ բան ենք գտել: Դա իրականում Ծաղկաձորում չի, Հանքավանի վերնամասում ա։ Եկան, էդ դատն իրենց արեւին կրեցին, տարան պատմեցին ում որ պետք էր, թե՝ Ծաղկաձորում Հրազդանի քաղաքապետ Դանիելյան Արամի դեմ դատ ենք կրել, ապօրինաբար սեփականաշնորհված հող ենք հետ բերել: Այդ հողը վաղուց Արամինը չի, դա վաղուց վաճառել էր»:

Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանին ձերբակալել էին 2019-ի փետրվարի 26-ին` պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու կասկածանքով, նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռ 2018-ի սեպտեմբերին։ Նույն տարվա մարտի 1-ին տեղեկացանք, որ նրան ազատ են արձակել, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը` 102 մլն դրամ։
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Նիկոլը «գցել է» Պուտինին․․․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան (video) Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրում են իշխանության կառավարումը․ Թադևոս Ավետիսյան «Արսեն Թորոսյա՛ն, երեկ Հ1-ի եթերում լացում էիր․ առնվազն անբարոյականություն է»․ Դերենիկ Մալխասյան (video) Իսրայելը կհայտնվի Թեհրանի թիրախում ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածների դեպքում. Խամենեիի խորհրդական ԱԺ օրենքի նախագիծ են բերել՝ շատ վտանգավոր փոփոխություններով Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է Գառնիկ Դանիելյանն ահազանգում է #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ցնցումների մեջ է․ հարվածը երկու տեղից է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ստո՛ր, ողորմելի՛ իշխանություն․ ոչ մեկի սրբությունը չեն հարգում. ակցիա (video) Խաչատուրյան Վահա՛գ, դու ղեկավար կոչվելու իրավունք չունե՛ս․․․ ակցիա (video) Մի կարևոր բան պետք է հասկանալ, եթե ոչ․․․ Անժելա Թովմասյան (video) Ալիև՛, քո հայրը գլուխ էր խոնարհում Սարդարապատում․․․ բողոքի ակցիա նախագահականի մոտ (video) «Ձեզ մնաց 4 ամիս․․․ կոշիկ լիզողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Փաշինյանն «անասնական վախեր» ունի Պուտինից․ ի՞նչ են զգուշացրել նրան․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Գնդերեցների թեմայով Պապիկան Սուրիկը «բազարների» մեջ է եղել․ Դերենիկ Մալխասյան (video) Եռաբլուրում ողբու՛մ ենք․․․ ուշքի եկեք․․․ իշխանությունից որևէ մեկը դուրս չթակեց․ որդեկորույս մայր Վահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ (video) «Հրապարակ». Զրո կոպեկ չունի տալու Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաշինյա՛ն, դու 18 մլն ես դրել գրպանդ․․․ լսե՛ք այս խայտառակությունը․ Դերենիկ Մալխասյան (video) Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան (video) Արաղչին և Ուիթքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Axios Արտասահմանյան ՀԿ-ների կասկածելի գործունեությունը Հայաստանում․ ադրբեջանական կողմն ակտիվ քարոզ է անում Հայոց Եկեղեցին հալածելու Փաշազադեի հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով․Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am