Արտասահմանյան ՀԿ-ների կասկածելի գործունեությունը Հայաստանում․ ադրբեջանական կողմն ակտիվ քարոզ է անում

Մտահոգություն արտասահմանյան ՀԿ-ների` Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան մտահոգություն է հայտնում կասկած հարուցող արտերկրյա կառույցների՝ Հայաստանում գործունեության վերաբերյալ։
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) ուսումնասիրել է չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության վերջին հրապարակումներն ու գործունեությունը Հայաստանում, և լուրջ մտահոգություն է հայտնում դրանց մասնագիտական մակարդակի, թափանցիկության և նպատակների վերաբերյալ։
ՀՀՄԱ-ն կարևորում է անկախ բնապահպանական հետազոտությունները, սակայն նման գործունեությունը պետք է իրականացնի ազգային օրենսդրությանը խիստ համապատասխան, գիտական էթիկային, թափանցիկության չափանիշներին և ծառայի ՀՀ ժողովրդի շահերին։
Արդեն մի քանի տարի շարունակ, չեխական «Առնիկան» «հետազոտություններ» է իրականացնում, թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը, և ոչ օրինակ՝ Ադրբեջանը։ Տպավորություն է, որ այս կազմակերպությունը նպատակ է դրել ներկայացնելու Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը` որպես տարածաշրջանը «աղտոտող» աղբյուր, այս անհիմն նարատիվը ծառայեցնելով ոչ թե բնապահպանական, այլ երրորդ կողմերի քաղաքական շահերին։
Առավել մտահոգիչ է, որ միջազգային գրանտային ծրագրերով ֆինանսավորվող տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերջերս «Առնիկան» կենսաբանական նմուշներ է վերցրել Սյունիքի մարզում` հողից, ջրից և քաղաքացիներից։
Մի պահ մի կողմ թողնելով նման ընտրովի գործունեության քաղաքական և աշխարհաքաղաքական դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները` անդրադառնանք մասնագիտական լրջագույն խնդիրներին։
«Առնիկայի» հրապարակումներում բացակայում է հստակ տեղեկատվությունը տվյալների հավաքագրման ընթացակարգերի, չափորոշիչների, վերահսկման և վավերացման մեխանիզմների, ինչպես նաև ներկայացվող եզրակացությունների գիտական հիմնավորման մասին։ Նման հետազոտության ու առավել ևս եզրակացության համար անհրաժեշտ է տարիների աշխատանք՝ ելակետային տվյալների հավաքագրում, հնարավոր աղտոտման բոլոր աղբյուրների ուսումնասիրություն, համեմատական անալիզ, տարբեր սեզոնների և տարածքների մոնիտորինգ՝ տարիների ընթացքում հնարավոր փոփոխության արձանագրում և համոզիչ գիտական փաստարկներ՝ այս կամ այն արդյունքի իրական պատճառների և աղբյուրների վերաբերյալ։ Սա տարիների աշխատանք է պահանջում։ Դժվար է պատկերացնել, որ իրեն որպես մասնագիտական կազմակերպություն ներկայացնող «Առնիկան» չգիտի, որ հնարավոր չէ «հետազոտություն» անել մի քանի օր նմուշ հավաքելով ու առավել ևս հնարավոր չէ դրա հիման վրա եզրակացություն անել։ Հետևաբար, նման գործելաոճը հուշում է հնարավոր այլ նպատակների մասին։
Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ «Առնիկայի» չստուգված տվյալները ակտիվորեն օգտագործվում և տարածվում են ադրբեջանական լրատվամիջոցների և քարոզչական հարթակների կողմից՝ Հայաստանի հասցեին տարածաշրջանային բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու համար։ Նման նյութերի պարբերական հայտնվելը քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի հարթություններում լուրջ կասկածներ է առաջացնում, որ, այսպես կոչված, «հետազոտությունները» դուրս են գալիս զուտ գիտական շրջանակից և կարող են ծառայել այլ նպատակների։
Այս համատեքստում, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան հրավիրում է Հայաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությունը այս խնդրին։ Կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրումը և արտահանումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու կենսաբանական նյութերին, պետք է գտնվեն խիստ պետական վերահսկողության, իրավական կարգավորման և ամբողջական թափանցիկության ներքո։
Մենք նաև նպատակահարմար ենք համարում բարձրաձայնել հետևյալ հիմնարար հարցը․կթույլատրե՞ր արդյոք Չեխիայի Հանրապետությունը, որ հայկական հասարակական կազմակերպությունները հավաքագրեն Չեխիայի քաղաքացիների կենսաբանական նմուշները, ենթադրենք՝ Չեխիայի բազմաթիվ ածխի հանքերի շրջակայքում, արտահանեն դրանք երկրից դուրս, առանց հստակ վերահսկողության՝ տվյալների հավաքագրման, մեթոդաբանության և նպատակի նկատմամբ, և ապա օգտագործեն այդ նյութերը` գիտականորեն չհիմնավորված հրապարակումներ անելու համար, որոնք կվնասեն Չեխիայի Հանրապետության հեղինակությանը և տնտեսական կարևոր ոլորտներին։ Նման մոտեցումը անընդունելի կլիներ ցանկացած պետության համար։
ՀՀՄԱ կոչ է անում խստացնել վերահսկողությունը Հայաստանում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ, հատկապես, երբ այն վերաբերում է առանց պատկան վերահսկողության և թույլտվությունների՝ կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրմանը, որը հանգեցնում է չստուգված, կամայական մեկնաբանությամբ տեղեկատվության տարածմանը՝ վնասելով Հայաստանի ազգային շահերին։
Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը երկրի տնտեսության կարևորագույն բաղադրիչներից է և գործում է ազգային օրենսդրության ու ոլորտային կարգավորումների շրջանակներում։ Ոլորտի նկատմամբ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի ստուգված փաստերի, մասնագիտական չափանիշների և իրական գիտական ուսումնասիրությունների վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կարգավորումների և լիարժեք վերահսկողության շրջանակներում։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ցնցումների մեջ է․ հարվածը երկու տեղից է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ստո՛ր, ողորմելի՛ իշխանություն․ ոչ մեկի սրբությունը չեն հարգում. ակցիա (video) Խաչատուրյան Վահա՛գ, դու ղեկավար կոչվելու իրավունք չունե՛ս․․․ ակցիա (video) Մի կարևոր բան պետք է հասկանալ, եթե ոչ․․․ Անժելա Թովմասյան (video) Ալիև՛, քո հայրը գլուխ էր խոնարհում Սարդարապատում․․․ բողոքի ակցիա նախագահականի մոտ (video) «Ձեզ մնաց 4 ամիս․․․ կոշիկ լիզողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Փաշինյանն «անասնական վախեր» ունի Պուտինից․ ի՞նչ են զգուշացրել նրան․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Գնդերեցների թեմայով Պապիկան Սուրիկը «բազարների» մեջ է եղել․ Դերենիկ Մալխասյան (video) Եռաբլուրում ողբու՛մ ենք․․․ ուշքի եկեք․․․ իշխանությունից որևէ մեկը դուրս չթակեց․ որդեկորույս մայր Վահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ (video) «Հրապարակ». Զրո կոպեկ չունի տալու Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաշինյա՛ն, դու 18 մլն ես դրել գրպանդ․․․ լսե՛ք այս խայտառակությունը․ Դերենիկ Մալխասյան (video) Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան (video) Արաղչին և Ուիթքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Axios Արտասահմանյան ՀԿ-ների կասկածելի գործունեությունը Հայաստանում․ ադրբեջանական կողմն ակտիվ քարոզ է անում Հայոց Եկեղեցին հալածելու Փաշազադեի հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով․Մելիքյան Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, հավաստիացրել է քննիչը 80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան «Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ»․ Ռուբեն Հակոբյան Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ միայն ուրախալի մի բան կա․ Արսեն Բաբայան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am