Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը շարունակում է նախապատրաստվել Իրանի դեմ նոր հարձակմանը, որն, ըստ նրա, լինելու է շատ ավելի ընդգրկուն, քան 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը։ ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր է տեղափոխում Իսրայելի պաշտպանության համար՝ Իրանի հնարավոր պատասխան հարվածից պաշտպանվելու նպատակով։ Ամերիկյան նավատորմն ու ավիացիան կուտակվել են Իրանի սահմանների մոտ։ Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները նախազգուշացվել են սպասվող հարձակման մասին։

Իրանում նոր հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի։ ԱՄՆ-ի օդային հարվածները կարող են ուղղված լինել Իրանի ղեկավարության ոչնչացմանը, ներքին ընդդիմության աջակցությանն ու վարչակարգի փոփոխությանը, ինչպես նաև կարևոր ռազմական ու տնտեսական օբյեկտների կործանմանը՝ Հարավսլավիայի, Լիբիայի կամ Սիրիայի օրինակով։ Դրանք կարող են ավելի երկար տևել, քան 2025 թվականի հունիսյան 12-օրյա պատերազմը։ Ցամաքային զորքերի տեղակայում, ամենայն հավանականությամբ, չի լինի։ Հիմնական շեշտը դրվելու է ներքին անկարգությունների հրահրման, Իրանի ապակայունացման և մասնատման վրա։​

Իրանցի քաղաքական մեկնաբանները կրկին նախազգուշացրել են Պարսից ծոցի երկրներին և Ադրբեջանին, որ նրանք կիսում են անցյալ տարվա ամերիկյան հարձակման պատասխանատվությունը՝ իրենց տարածքում ռազմաբազաներ տեղակայելու և Իսրայելին օգնելու պատճառով։ Մասնավորապես, Ալիևի վարչակարգն անվանվել է Իսրայելի դաշնակից, և Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տրվել. Իրանի վրա հարձակման դեպքում պատասխան հարված կհասցվի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին։

Իրանի կառավարությունը նախազգուշացրել է, որ այս անգամ իր պատասխանը լինելու է ավելի վճռական, և բոլոր այն երկրները, որոնք կաջակցեն ԱՄՆ-ին ու Իսրայելին այս հարձակման հարցում, կթիրախավորվեն պատասխան հարվածներով։ Իրանի հարվածներն Իսրայելին, տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին ու ԱՄՆ դաշնակիցներին, ինչպես նաև նավթային օբյեկտներին, կարող են հանգեցնել լայնածավալ էսկալացիայի։ Իրանը հայտարարել է, որ փակելու է Հորմուզի նեղուցը։​

Սա կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ բարձրացման և, ամենայն հավանականությամբ, տնտեսական ճգնաժամի»։

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Փաշինյանն «անասնական վախեր» ունի Պուտինից․ ի՞նչ են զգուշացրել նրան․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Գնդերեցների թեմայով Պապիկան Սուրիկը «բազարների» մեջ է եղել․ Դերենիկ Մալխասյան (video) Եռաբլուրում ողբու՛մ ենք․․․ ուշքի եկեք․․․ իշխանությունից որևէ մեկը դուրս չթակեց․ որդեկորույս մայր Վահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ (video) «Հրապարակ». Զրո կոպեկ չունի տալու Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաշինյա՛ն, դու 18 մլն ես դրել գրպանդ․․․ լսե՛ք այս խայտառակությունը․ Դերենիկ Մալխասյան (video) Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան (video) Արաղչին և Ուիթքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Axios Արտասահմանյան ՀԿ-ների կասկածելի գործունեությունը Հայաստանում․ ադրբեջանական կողմն ակտիվ քարոզ է անում Հայոց Եկեղեցին հալածելու Փաշազադեի հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով․Մելիքյան Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, հավաստիացրել է քննիչը 80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան «Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ»․ Ռուբեն Հակոբյան Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ միայն ուրախալի մի բան կա․ Արսեն Բաբայան (video) Գևորգ Սուջյանի ակնարկը «Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներողություն կխնդրի՞ «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Արդյոք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am