Բուժօգնության մերժո՞ւմ, թե՞ հրահանգ․ երբ շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Բուժօգնության մերժո՞ւմ, թե՞ հրահանգ․ երբ շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում

Շտապ բժշկական օգնության հերթապահ բրիգադների կողմից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված երկու բուժառուների չընդունելու փաստը լուրջ հարցեր է բարձրացնում առողջապահական համակարգի կառավարման, պատասխանատվության և մարդու կյանքի նկատմամբ վերաբերմունքի մասին։
Դեպքը չի կարող հիմնավորվել ոչ ծանրաբեռնվածությամբ, ոչ «տեղի բացակայությամբ»՝ հատկապես այն դեպքում, երբ տվյալ բժշկական կենտրոնը ունի տոքսիկոլոգիայի և ռեանիմացիայի լիարժեք գործող ծառայություններ։ Երբ շտապօգնությունը հիվանդին հասցնում է բուժհաստատություն, բուժօգնության շարունակականությունը դառնում է ոչ թե ընտրության, այլ պարտադիր կատարման հարց։

Սակայն այս միջադեպը առավել վտանգավոր երանգ է ստանում այն ֆոնին, երբ հասարակության մեջ շրջանառվում են «օդում կախված լուրեր»․ ըստ այդ տեղեկությունների՝ առողջապահության նախարարությունը չի ֆինանսավորել բժշկական կենտրոնին ավելի քան 100 մլն դրամի չափով, և առկա է ոչ հրապարակային հրահանգ՝ «քիչ հիվանդ ընդունելու» վերաբերյալ։

Եթե այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է դրանք անհապաղ, հստակ և հրապարակային հերքել։

Եթե, այս լուրերը ճշմարտության հետ առնչություն ունեն, ապա խոսքը այլևս ոչ թե կառավարման բացթողման, այլ քաղաքացիների կյանքի հաշվին ընդունված քաղաքական որոշման մասին է։

Շտապօգնության կողմից տեղափոխված հիվանդներին բուժօգնության մերժումը գործողություն է, որը գտնվում է քրեական պատասխանատվության ուղիղ սահմանին և պահանջում է իրավական գնահատական։
ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է հանրությանը պատասխանել պարզ և հստակ հարցերի․

●եղել է արդյոք որևէ գրավոր կամ բանավոր սահմանափակող հրահանգ բուժհաստատություններին,

● ինչ հիմքով է հիվանդանոցը, ունենալով համապատասխան մասնագիտացված բաժանմունքներ, հրաժարվել ընդունել շտապօգնության բերած բուժառուներին,

● ով է կրելու պատասխանատվություն, եթե ապացուցվի, որ բուժօգնությունը դիտավորյալ սահմանափակվել է։

Այս հարցը պահանջում է ոչ թե ձևական պարզաբանում, այլ հրապարակային պատասխանատվություն»։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Երբ Հայրեն​իքը կործանվում է, համայն հայությունը պետք է օգնության հասնի Փաշինյա՛ն, դու 18 մլն ես դրել գրպանդ․․․ լսե՛ք այս խայտառակությունը․ Դերենիկ Մալխասյան (video) Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան (video) Արաղչին և Ուիթքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Axios Արտասահմանյան ՀԿ-ների կասկածելի գործունեությունը Հայաստանում․ ադրբեջանական կողմն ակտիվ քարոզ է անում Հայոց Եկեղեցին հալածելու Փաշազադեի հրահանգը շարունակվում է կենսագործվել բարձր կատարողականով․Մելիքյան Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, հավաստիացրել է քննիչը 80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան «Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ»․ Ռուբեն Հակոբյան Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ միայն ուրախալի մի բան կա․ Արսեն Բաբայան (video) Գևորգ Սուջյանի ակնարկը «Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներողություն կխնդրի՞ «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Արդյոք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ Դուք կարող եք Ադրբեջան ձեր այցի շրջանակում գերությունից ազատել հայերին. Թաթոյանի ուղերձը՝ Վենսին (video) Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2 Կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց Ինչպես Սամվել Կարապետյանը 400 մլն դրամ ներդրեց և վերակառուցեց Լոռու մարզի Տաշիրի մշակույթի տունը (video) Քաղաքացիական հագուստով եկեղեցին հսկում են, սա խայտառակություն է․ Տեր Պսակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am