34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Մհեր Մ.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 57-ամյա Նարինե Պ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Հախվերդյանը ու կրտսեր պարեկ Անգելինա Միքայելյանը։Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի, ավագ քննիչ Դավիթ Ալավերդյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
80 հազարը՝ 9 միլիոնի ստվերում. Հովիկ Գրիգորյան «ՔԱՅԼԱՐԱԾ ԲԱՌԻԳԱՅԻ ՀԵՔԻԱԹԸ» «Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն». Ռուբեն Հակոբյան Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա Իրանն Ադրբեջանին խիստ նախազգուշացում է տվել. Արթուր Խաչիկյան Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով․ միայն ուրախալի մի բան կա․ Արսեն Բաբայան (video) Գևորգ Սուջյանի ակնարկը «Opel»-ը «Սեմոյի մոտ» բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներողություն կխնդրի՞ «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ» Արդյոք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ Դուք կարող եք Ադրբեջան ձեր այցի շրջանակում գերությունից ազատել հայերին. Թաթոյանի ուղերձը՝ Վենսին (video) Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2 Կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց Ինչպես Սամվել Կարապետյանը 400 մլն դրամ ներդրեց և վերակառուցեց Լոռու մարզի Տաշիրի մշակույթի տունը (video) Քաղաքացիական հագուստով եկեղեցին հսկում են, սա խայտառակություն է․ Տեր Պսակ (video) «Գագարի մոտ» ռեստորանի մոտ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. shamshyan.com Բուժօգնության մերժո՞ւմ, թե՞ հրահանգ․ երբ շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում. Անուշ Պողոսյան Իրան շարժվող «հսկայական ուժն» ավելի մեծ է, քան Վենեսուելայի մերձակայքում ավելի վաղ տեղակայված ուժերը․ Թրամփ Թեհրանից դեպի Երևան երկու չվերթ չեղարկվել է Եկեղեցու դեմ շարունակվող հալածանքի հարցում խնդրահարույց է հայ «մտավորականության» անտարբեր կեցվածքը Մեր տարածաշրջանում ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի առաջխաղացման կարևոր հանգրվաններից մեկը Երբ է այս ամենը վերջանալու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am