Հայաստանից կասկածելի կերպով կենսանմուշներ են տանում

168.am-ը գրում է․ Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կասկածելի գործունեության վերաբերյալ թեման պարբերաբար անդրադարձ է պահանջում: Անհասկանալի նպատակներ հետապնդող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ պարբերաբար գալիս է Հայաստան՝ այստեղ, որքան կարելի է հասկանալ, «օդի, ջրի, հողի աղտոտում» գտնելու նպատակով։

Նրանց ամեն կերպ աջակցում են տեղի մի քանի հասարակական կազմակերպություններ, հիմնականում՝ արևմտյան գրանտներով սնվող։ Թվում է, թե բնապահպանական հետազոտության մեջ ինքնին ոչ մի կասկածելի բան չպետք է լինի։ Բայց երբ հիշում ենք, որ այս կազմակերպության հայտարարություններից լիուլի օգտվում են ադրբեջանցիները, առնվազն ողջամիտ կասկած է առաջանում, թե ինչո՞ւ է չեխական այս կազմակերպությունը արդեն մի քանի տարի որպես թիրախ ընտրել հենց Հայաստանը, հետևողականորեն արդեն մի քանի տարի փորձելով ապացուցել, որ Հայաստանում «աղտոտված» են ջուրն ու հողը։

Հատկապես լուրջ կասկածներ է առաջացնում, որ նրանք հիմա էլ այցելել են Սյունիք։

 


Ի՞նչ հետազոտություն է իրականացնում «Առնիկան» Հայաստանում

Առնվազն տարակուսանք պետք է առաջացնի, իսկ ողջամիտ քաղաքացու մոտ՝ նաև կասկած, որ ըստ այս ամիս հրապարակված հոդվածից, չեխական ծագմամբ, բայց անհայտ ազդեցության այս կազմակերպությունը «հետազոտում էր» Քաջարանի ու Արծվանիկի պոչամբարի տարածքը՝ հողից, ջրից նմուշներ է վերցնում։ Կենսաբանական նյութերի նմուշներ են վերցնում նաև բնակիչներից։

 

Տարօրինակ է նաև, որ հունվարին հրապարակած հոդվածում օգտագործվում են ամռանն արված լուսանկարներ, ինչը ենթադրում է, որ նրանք նմուշառումներն արել են արդեն իսկ 6 և ավելի ամիս առաջ, սակայն մինչ այս հայտնի չեն նմուշների փորձաքննությունների արդյունքները։ Միայն հայտարարվում է, որ կենսանմուշներն ուղարկվելու են Չեխիա, ինչ–որ սերտիֆիկացված լաբորատորիա։

Այլ բան է, երբ բնության աղտոտվածության, հասարակության առողջության մասին անհանգստանում են տեղական կազմակերպությունները, բնակիչները կամ անհատ բնապահպանները, բայց լրիվ այլ բան է, երբ շահագրգիռ կողմը երրորդ երկրից է, չգիտենք՝ ինչ շահ ու հետաքրքրություն ունի արդեն մի քանի տարի Հայաստանի հողն ու ջուրը «փորփրելու», մարդկանցից կենսանմուշներ վերցնելու մեջ։

Այս նույն կազմակերպության նախորդ՝ 22-23 թվականներին Հայաստանի չորս մարզում իրականացրած «հետազոտությանը» հետևեց ադրբեջանցի կեղծ բնապահպան ակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ապա՝ Արցախի հայաթափումը: Այս իրողությունները հայկական բնապահպանական կազմակերպությունները կարծես մոռացել են, հիմա էլ գրանտը ստացել ու «Առնիկա»-ին Սյունիք են տարել:

 

Հենց «Առնիկա»-ն է ընդունում և հաստատում, որ իրենք, օրինակ, նույն Ադրբեջանում որևէ ուսումնասիրություն չեն անում և երբևէ գործունեություն չեն իրականացրել։ Հարց է առաջանում, ինչո՞ւ է այս ընկերությունը համառ կերպով ֆիքսվել Հայաստանի և մասնավորապես տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտի վրա, ո՞րն է Չեխիայի կառավարության, այս ընկերության ու հայ «բնապահպանների» շահը: Տպավորություն է, որ այստեղ շահ ունի հատկապես Ադրբեջանը, որը պարբերաբար մանիպուլյացիաների է դիմում բնության վրա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ազդեցության թեմայով։ Ադրբեջանը շատ հստակ նպատակ է հետապնդում՝ փակել Հայաստանի հանքերը, խեղդել տնտեսությունը։ Հայաստանում գործող հանքերի ու Մեծամորի ատոմակայանի մասին հրապարակումներն ադրբեջանական մամուլում հարյուրավոր են:

Այս ամենը համադրելով՝ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ «Առնիկա»-ի ներկայացուցիչները Քաջարանի բնակիչներին լիարժեք չեն ներկայացրել իրենց գործունեության էությունը, տեղյակ չեն պահել, որ իրենց ծնողներից, իրենցից ու երեխաներից վերցնում են կենսաբանական նմուշներ և ուղարկում դրանք արտերկիր՝ փորձաքննության: Իսկ ո՞ւր են նայում պետական կառույցները, արդյո՞ք յուրաքանչյուրը կարող է ՀՀ քաղաքացիներից կենսաբանական նմուշներ վերցնել և դրանք տեղափոխել արտասահման։

Տրամաբանական կլիներ, որ ՀՀ Առողջապահության նախարարությունն ուսումնասիրեր՝ «Առնիկա»-ն իրավունք ունի՞ մարդկանցից կենսաբանական նյութերի նմուշներ վերցնել, պահպանել և տեղափոխել։ Չեխիան թույլ կտա՞ր, որ հայկական որևէ կազմակերպություն Կառլովի Վարի քաղաքի բնակիչներից կենսաբանական նմուշներ հավաքեր ու բերեր Հայաստան։ Իհարկե՝ ոչ։

Վերադառնալով քաջարանյան «հետազոտությանը», որի մասին հրապարակումը տեղադրված է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կայքում, տեղ գտած հրապարակումը և լուսանկարները ևս հարցեր են առաջացնում. տարբեր վայրերից հողից ու ջրից փորձանմուշները վերցվում են միևնույն տարայով, կադրերում երևում է նաև միևնույն խոզանակը, որով մի դեպքում՝ բնակավայրից է նմուշ վերցվում, իսկ մեկ այլ տարբերակով՝ պոչամբարի հարակից տարածքից։ Կասկածելի է թվում նաև ջրից նմուշառում անելու համար կոլբայի մաքրությունը։ Պարզից էլ պարզ է, որ նման պայմաններում վերցված նմուշներից փորձաքննության պատասխանները հավաստի ու ճշգրիտ չեն կարող լինել:

 

Պետական մեկ այլ մարմնի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ուշադրությունն էլ հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ արտասահմանյան կազմակերպության ներկայացուցիչները շրջում են սահմանամերձ բնակավայրերում, լուսանկարահանում ու տեսագրում են ռազմավարական կառույց համարվող Արծվանիկի պոչամբարը, ու չի բացառվում, նաև հարևանությամբ առկա զորամասը։ Այն դեպքում, երբ հայաստանցի լրագրողներն այդ տարածքներում նկարահանումներ անելուց առաջ պետք է ստանան ԱԱԾ համաձայնությունը։

Հիշեցնենք նախկինում աղմուկ հանած պատմությունը, երբ ռուսախոս լրագրողը հարցազրույցներ էր վերցրել տեղացի բնապահպաններից, այդ թվում՝ «Առնիկա»-ի հետ համագործակցող ՀԿ–ի ղեկավար Ինգա Զարաֆյանից, ու հետագայում այդ տեսանյութը հայտնվել էր ադրբեջանական baku.tv հեռուստաալիքի եթերում։

Արմինե Վարդանյան 

168.am

դիտվել է 1213 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am