Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը:
