Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը բացվել է որոշ սահմանափակումներով

Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը պաշտոնապես վերսկսել է իր գործունեությունը գրեթե մեկ տարի փակ մնալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Փետրվարի 1-ին անցակետում, որտեղ տեղակայված է Պաղեստինի ներկայացուցիչների և Եվրամիության դիտորդների խումբ, անցկացվել է համակարգերի ստուգման և փորձարկման օր։

Անցակետը բաց է միայն Գազայի պաղեստինցի հետիոտների, այլ ոչ թե օգնություն մատակարարող բեռնատարների համար։

Դեռևս հստակ չէ, թե քանի պաղեստինցի է մինչ այժմ անցել սահմանային անցակետով, չնայած կանխատեսվում է, որ անցակետի բացման առաջին օրերին թիվը սահմանափակ կլինի։

Գազայի հատված մուտք գործել կամ անկլավից դուրս գալ ցանկացող բոլոր պաղեստինցիները պետք է ստանան Եգիպտոսի հաստատումը, և Եգիպտոսը պետք է անուններն ուղարկի Իսրայելի Շին Բեթ ներքին անվտանգության ծառայությանը՝ թույլտվություն ստանալու համար։

Իսրայելը հեռակա կարգով կհսկի Գազայի բնակիչների ելքը դեպի Եգիպտոս։ Կառավարման սենյակից իսրայելցի սպաները դեմքի ճանաչման ծրագրի միջոցով կստուգեն, որ Գազայից դուրս եկողների անունները ներառված լինեն հաստատված ցանկում, և կբացեն անցակետի դարպասը։

Սակայն Եգիպտոսից Գազա մուտք գործելը կներառի Իսրայելի կողմից անվտանգության ստուգում: Այդ պաղեստինցիները կժամանեն Իսրայելի պաշտպանության բանակի անցակետ՝ Ռաֆահի անցակետով անցնելուց հետո: Միայն դրանից հետո նրանց կթույլատրվի շարունակել ճանապարհը դեպի Գազայի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող տարածքներ:

Չնայած անցակետի վերաբացմանը, Իսրայելը դեռևս հրաժարվում է թույլատրել օտարերկրյա լրագրողների մուտքը Գազայի հատված:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ երկրի 150 հիվանդանոցներ պատրաստ են ընդունել պաղեստինցի հիվանդների և վիրավորների, որոնք պետք է տարհանվեն Գազայից Ռաֆահի անցակետով։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը X-ում գրառման մեջ Ռաֆահի անցակետի բացումը դրական քայլ է որակել՝ հավելելով, որ հանձնաժողովի հատուկ առաքելությունն այնտեղ է՝ սահմանային անցակետերի գործողությունները վերահսկելու և պաղեստինցի սահմանապահներին աջակցելու համար։

Անցակետը փակվել էր 2025 թվականի մարտին՝ հունվարին կնքված հրադադարի խախտումից հետո։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան «Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան «ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Ավինյանը մտադիր է Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանին նշանակել Նուբարաշենի ղեկավար «Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանում լուծվել է միջինից 14 անգամ ավելի արագ. Ռուբեն Մելիքյան Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Քոչարյան․ «Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ» «Թուրք պրոպագանդիստ Գարո Փայլանը եկել է ու հաշվարկ է անում»․ Հովհաննես Իշխանյան (video) Ընթացող «Range Rover»-ում պայթյուն է տեղի ունեցել, մեքենան բռնկվել է, կա վիրավոր «Արհեստական բարոյականություն»․ Հայաստանում ձևավորվել են մի քանի Հայաստաններ․ Հովհաննիսյան Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել սպանության գործով «Դուք ո՞վ եք ընդհանրապես»․ Մոսկվայում Փաշինյանին կոնկրետ կբացատրեն, որ․․․ Էդիկ Անդրեասյան (video) Ուկրաինան պատրաստ է գործընկերների ներգրավմամբ Սև ծովում զինադադար հաստատելուն Դե հլը փորձվե՛ք ինձ հակադարձել․ Արամ Վարդևանյանի կոպիտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am