ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։

Այսպես.

2025թ. տարեկան տվյալներով արձանագրվել է տնտեսական ակտիվության բավական բարձր աճի տեմպ։ ՏԱՑ-ը կազմել է 9.1%՝ շուրջ 1.1 տոկոսային կետով բարձր լինելով 2024թ. ցուցանիշից։ Աճի տեմպը հիմնականում արագացել է տարեվերջին՝ պայմանավորված արդյունաբերության վերականգնմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել ոսկու վերաարտահանման ակտիվացմամբ։ Այսինքն՝ ՀՀ տնտեսական ակտիվության դինամիկան շարունակում է պայմանավորված լինել արտաքին գործոններով։

Արդյունաբերության աճի տեմպն արագացել է տարեվերջին՝ հիմնականում պայմանավորված ոչ կայուն գործոններով: Արդյունաբերության ոլորտի աճի տեմպը տարեվերջին էականորեն արագացել է՝ դեկտեմբերին հասնելով 38.6%-ի։ Սակայն այդ աճի զգալի մասը՝ շուրջ 19.9 տոկոսային կետը, նոյեմբեր ամսվա տվյալներով, պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» ենթաոլորտի շուրջ 2.9 անգամ աճով։ Վերջինս հիմնականում արտացոլում է ոսկու վերաարտահանման աճը, ինչը բնականաբար կայուն երևույթ չէ, և կարող է չեզոքանալ ՀՀ տնտեսությունից անկախ գործոնների հետևանքով։ Հետևաբար, այս տեսակի տնտեսական աճը կայուն չէ և չի նպաստում երկարաժամկետ պոտենցիալի բարձրացմանը։

ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից։ Թեև պետական բյուջեի եկամուտները գերակատարվել են, իսկ հարկային եկամուտները հավաքագրվել են գրեթե պլանավորվածի չափ, այնուամենայնիվ պետական բյուջեի պակասուրդը շուրջ 30.6%-ով շեղվել է պլանավորվածից՝ ծախսերի բարձր թերակատարման հետևանքով: Բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը նախորդ տարիների համեմատ բարելավվել է, ինչը հիմնականում պայմանավորված է ՊՆ ծախսերի մեծ կշռով։ Պետական բյուջեի առավել մանրամասն ուսումնասիրություն հնարավոր կլինի իրականացնել բյուջեի տարեկան հաշվետվության հրապարակումից հետո։

Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը մերժել է աշխատավարձի բարձրացման առաջարկը և սպառնացել գործադուլով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության․ Փեզեշքիան Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջ չկա. սա քաղաքական գործընթաց է. Արա Ղազարյան Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գարիկ Սարգսյանին խորհուրդ կտամ կոկորդիլոսներով զբաղվել . Ագնեսա Խամոյան Պուտինը Ալեքսանդր Ստուբի և Ստյորեի հետ զրույցում ասել է, որ եթե Զելենսկին ժամանի Մոսկվա, նրա համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով Գեղարքունիքի մարզում «BMW»-ի վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 4-ին․ The Guardian Մեղրիում կոկորդիլոսներ չկան․ Հայկ Մամիջանյանը՝ Գարիկ Սարգսյանին (տեսանյութ) Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ Եվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am