Նորատուսում կրքերը չեն հանդարտվում. ծեծկռտուքից հետո 3 քաղաքացիներ տեղափոխվել են Գավառի հիվանդանոց

Հունվարի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 3 քաղաքացիներ դանակահարված տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Սանթուր Դուրագյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։Բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի բնակիչներ 52-ամյա Թադևոս Ս.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի ծակած թափանցող վնասվածք, հաստ աղու մակերեսային վնասվածք, մեծ ճարպոնի վնասվածք, փայծաղի սուբկապսուլյատ հեմատոմա, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ, 49-ամյա Հարություն Ս.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքվանդակի հետին պատի, որովայնի գոտկատեղի շրջանի կտրած-ծակած արյունահոսող բազմաթիվ վերքեր, որովայնի շրջանի օտար մարմին» ախտորոշմամբ և 20-ամյա Տարոն Ս.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի գոտկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ օրը ժամը 20:30-ի սահմաններում Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի վարչական տարածքում Տարոն Ս.-ն, Հարություն Ս.-ն և Թադևոս Ս.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Գավառ խոշորացված համայնքի Նորատուս բնակավայրի բնակիչներ 52-ամյա Վահրամ Բ.-ի, 16-ամյա Կարեն Բ.-ի և 44-ամյա Հովհաննես Մ.-ի հետ, որի ժամանակ ըստ օպերատիվ տեղեկությունների, Կարեն Բ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխված անձանց։Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորներից Թադևոս և Հարություն Ս.-երը հարազատ եղբայրներ են Տարոն Ս.-ն էլ Հարություն Ս.-ի որդին է, իսկ կռվի մասնակիցներից Վահրամ Բ.-ն Կարեն Բ.-ի հայրն է։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին Ջաբարովն առաջարկել է արգելել Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը մերժել է աշխատավարձի բարձրացման առաջարկը և սպառնացել գործադուլով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության․ Փեզեշքիան Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջ չկա. սա քաղաքական գործընթաց է. Արա Ղազարյան Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գարիկ Սարգսյանին խորհուրդ կտամ կոկորդիլոսներով զբաղվել . Ագնեսա Խամոյան Պուտինը Ալեքսանդր Ստուբի և Ստյորեի հետ զրույցում ասել է, որ եթե Զելենսկին ժամանի Մոսկվա, նրա համար կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ անվտանգությունը. Ուշակով Գեղարքունիքի մարզում «BMW»-ի վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 4-ին․ The Guardian Մեղրիում կոկորդիլոսներ չկան․ Հայկ Մամիջանյանը՝ Գարիկ Սարգսյանին (տեսանյութ) Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետ Եվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ Պուտին Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան Արմավիրում 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am