«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

Հունվարի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մուրացան» մանկական հիվանդանոց են տեղափոխել մահացած երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ոստիկանները պարզել են, որ երեխայի մահը տեղում նաև արձանագրվել է բժիշկների կողմից, իսկ երեխայի մարմինը հիվանդանոց է տեղափոխել Արագածոտնի մարզից, ծնողների կողմից։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ռաֆյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 2 ամսական Ն. Ս.-ն է։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ» 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ» Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ» Թեժ մրցակցություն է սպասվում . «Հրապարակ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ» TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է․ Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար Էրդողանն ատրճանակներ է նվիրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am