«Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, թեմաներ կլինեն»․ մանրամասներ՝ Փաշինյանի «պատարագներից»

Կառավարության հերթական նիստերից մեկից հետո լրագրողներին տված ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այլևս չեն հայտարարելու, թե որ եկեղեցում են մասնակցելու պատարագի։ Նա իր կուսակիցներին ու աջակիցներին հորդորեց այցելել տարբեր եկեղեցիներ և խոսել քահանաների հետ՝ պայմանով, որ պետք է զեղչվի Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։

Այս քայլով կարծես թե փորձ է արվում ցույց տալ նաև, թե որևէ վարչական ռեսուրս չի կիրառվում, և քաղաքացիները «սեփական կամքով» են մասնակցում Փաշինյանի կազմակերպած «պատարագներին»։

Սակայն իրականությունն այլ պատկեր է բացում։

Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի և թեմի առաջնորդ, տիրադավ անվանումը ստացած Սիոն սրբազանի հետ մասնակցել Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի մատուցած պատարագին։ Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս պատարագի ընթացքում զեղչվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։

24News-ին տեղի բնակիչները հայտնել էին, որ Փաշինյանի այցի կապակցությամբ դպրոցի ուսուցիչներին հրահանգ է իջեցվել մասնակցել պատարագին և իրենց հետ բերել ևս տասը հոգի։ Թեև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը 24News-ի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը, սակայն մեր նկարահանումների ընթացքում ֆիքսվել էին պետական համակարգի աշխատակիցներ, ովքեր փորձում էին փակել դեմքերը՝ տեսախցիկներից խուսափելու համար։

Ֆիքսվել էին նաև Մեծամոր համայնքին պատկանող ավտոբուսներ, որոնց առնչությամբ հետագայում պարզ դարձավ, որ մարզպետ Վահրամ Խաչատրյանը սեփական միջոցներից գումար էր հատկացրել՝ մարդկանց Մրգաշատ տեղափոխելու համար։ Այդ փաստը մարզպետն անձամբ հաստատել էր «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում։

Նախորդ կիրակի Փաշինյանը այցելել էր Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մասնակցել էր կարգալույծ եղած քահանայի կողմից մատուցվող «պատարագին»։

24News-ին հայտնի է դարձել, որ այս անգամ չնայած Փաշինյանի այցի մասին մեծ աղմուկ չէր բարձրացել, բայց վարչական լծակները կրկին գործի են դրվել։ Եթե նախորդ դեպքերում պետական ապարատի աշխատակիցներին՝ ուսուցիչներին, հիվանդանոցների ու համայնքապետարանների աշխատակիցներին, հորդորել կամ որոշ դեպքերում ստիպել էին մասնակցել, ապա այս անգամ սահմանափակվել են ՀԷՑ-ի աշխատակիցներով։

24News-ին փոխանցել են, որ ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպել են մասնակցել պատարագին՝ սպառնալիքներով։

«Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, ուրիշ թեմաներ կլինեն, ուրիշ խոսակցություններ։ Դե հասկանում եք՝ նկատի ունեն, որ կարող եք կորցնել աշխատանքը»,- պատմել է Թալինի մեր աղբյուրը։

Քաղաքացին նաև իր վրդովմունքը հայտնեց՝ նշելով, որ երբ մարդիկ եկեղեցի են գնում ոչ թե հավատքով, այլ վախով՝ աշխատանքը կորցնելու սպառնալիքի ներքո, դա այլևս ոչ կրոնական արարողություն է, ոչ էլ կամավոր մասնակցություն։ Դա ճնշում է՝ փաթեթավորված «պատարագի» անվան տակ։

Ի դեպ, նշենք, որ ՀԷՑ-ի «Թալին» էլեկտրացանցը պատկանում է «Մուսալեռ» մասնաճյուղին, որը սպասարկում է Արմավիրի և Արագածոտնի մարզերը, ղեկավարն Արտակ Հովհաննիսյանն է։

դիտվել է 509 անգամ
Լրահոս
Goal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Նոր մանրամասներ՝ «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանի ձերբակալությունից Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնել Գործի նյութերում արձանագրությունների և ձայնագրությունների միջև հակասություններ կան․ պաշտպան «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվել է մեղադրյալ Նարեկ Օհանյանը «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական Սրանք ամեն ինչի վրայով կանցնեն, միայն թե սեփական իշխանությունն ամեն գնով պահեն. Արմեն Հովասափյան Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի Գագիկ Խաչատրյանի ցավերն ուժեղացան, խնդրել ենք ներարկում կատարեն. փաստաբան ԱՄՆ-ն զգուշացրել է Երվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են Նա նախևառաջ նվաստացրել է հայ ժողովրդին․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Խոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Իսրայելում ստեղծվեց քաղաքական նախաճգնաժամային վիճակ. Հակոբ Բադալյան Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր Ինչու պարտվեց ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում․ քննարկում (video) Կապրենք՝ կտեսնենք, թե Սահմանադրական դատարանը դեկտեմբերին ինչ որոշում կկայացնի. ՆԳ նախարար (video) Գագիկ Խաչատրյանի մոտ պառկելախոց է հասունանում․ փաստաբան (video) «Ես ձեզ հարցը չէի ուղղում»․ Արթուր Խաչատրյանի հարցից Փաշինյանը լարվեց (video) Հրապարակե՛ք՝ Հայաստանի տարածքից ինչ եք հանձնում․․․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանին (video) Լա՛վ, դուք ի՞նչ գիտեք․․․ ընդդիմադիրի հարցից լարվեցին ՔՊ-ականները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am