Օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի 60-80 տարեկան հաստաբուն ծառերի սպանդ են իրականացրել: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վանդալիզմ իրականացնողները իրենց սև գործն անելուց հետո կարմիր գույնով թվեր են գրել քոքից կտրած ծառերի կոճղերին: Թե ով կամ ովքեր են բնության նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերողները, կարծում ենք՝ մեծ ցանկություն ունենալու դեպքում, Լոռու մարզպետարանը, մարզպետ Արթուր Նալբանդյանը և Ոստիկանության Լոռու մարզային վարչությունն ու Լոռու մարզի դատախազությունը կհայտնաբերեն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տեղի բնակիչները, ովքեր չէին ցանկանում իրենց ինքնությունը բացահայտվի, ասում էին. «Լոռու մարզպետը, երևի. զահլա չունի հետևություններ անելու: Մարդը հո չի գժվել, տոնական սեղանի բուդը թողնի ու զբաղի էս վանդալների հայտնաբերմամբ: Կամ էլ երևի սիրտը գուշակում է, որ շան տարում գործից հանելու են, դրա համար էլ չի բարեհաճում մարզպետի բազկաթոռից վեր կենա ու գա տենա, թե իր մարզում ինչ ա կատարվում»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը