Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել
Այսօր Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Պատարագին ներկա էին մեծ թվով հավատացյալներ՝ ինչպես Վեդի քաղաքից, այնպես էլ հարակից բնակավայրերից։
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Երիտասարդների օրհնության կարգ։
Պատարագին ներկա երիտասարդները նաև առիթ ունեցան կարճ ու ջերմ հանդիպում ունենալ Հայր Ռուբենի հետ։ Զրույցի ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել առանձին հանդիպում երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար։
