Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին՝ Եվրո-2026-ի քառորդ եզրափակիչ Հայաստան-Խորվաթիա խաղում»։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը հանձնելը ինքնիշխան Հայաստան ունենալու նախապայման է , ձեռքբերում, 44-օրյա պատերազմում հազարավոր զոհերով պարտությունը՝ հպարտանալու առիթ, ֆուտզալի հավաքականի տղաները հպարտանալու առիթ տվեցին նրան, 0։3 հաշվով պարտվելով Խորվաթիային։
Որպեսզի Հայաստանի հավաքականները հաղթանակներ չունենան, այնպես արեցին, որ Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը հեռանան Հայաստանի ֆուտբոլի և շախմատի հավաքականներից, այդքան շատ հաղթանակներ ունեցած, մեդալներ բերած Փաշիկ Ալավերդյանին հեռացրին ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» դարձել է քաղաքականության գլխավոր ուղենիշ, ամեն ինչ թարս , ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում»։
