Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ «լուրջ բանակցություններ» է վարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է Միացյալ Նահանգների հետ «բավարարող» համաձայնագիր կնքի, որը կհանգեցնի նրան, որ իսլամական երկիրը միջուկային զենք չի ունենա։ «Ես չգիտեմ՝ արդյոք նրանք կհամաձայնվեն դրան։ Բայց նրանք մեզ հետ բանակցություններ են վարում։ Լուրջ բանակցություններ»,— ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, այս մասին Թրամփն ասել է լրագրողներին` Air Force One ինքնաթիռով Ֆլորիդա թռիչքի ընթացքում։

Թրամփը հրաժարվել է լրագրողներին ասել, թե ինչ է նա մտադիր անել Իրանի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ բանակցությունների արդյունքներով Վաշինգտոնը կորոշի, թե ինչպես վարվել Թեհրանի հետ։ «Տեսնենք՝ կարո՞ղ ենք ինչ-որ բան անել, հակառակ դեպքում տեսնենք՝ ինչ կլինի… Մենք ունենք մեծ ռազմածովային նավատորմ, որը ուղղվում է այնտեղ»,— ասել էր նա Fox News-ին։

Թրամփն ավելացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով` ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին չի տեղեկացնում հնարավոր հարվածների պլանների մասին։ «Մենք չենք կարող նրանց պատմել պլանի մասին։ Եթե ես նրանց պատմեի պլանի մասին, դա գրեթե նույնքան վատ կլիներ, որքան ձեզ պլանի մասին պատմելը. իրականում, դա կարող էր ավելի վատ լինել»,— հայտարարել է նա։

Դոնալդ Թրամփը հունվարին սպառնացել է միջամտել Իրանի իրավիճակին այն բանից հետո, երբ երկրում խստորեն ճնշել էին հակակառավարական բողոքները։ Այս ֆոնին ԱՄՆ-ն Իրանի ափեր է ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավի գլխավորած ռազմածովային հարվածային խումբը։

Սրա հետևանքով մտավախություններ են առաջացել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև կարող է ուղիղ հակամարտություն բռնկվել։ Թեհրանն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ հարձակման դեպքում կպատասխանի ԱՄՆ բազաների, նավերի ու դաշնակիցների, մասնավորապես Իսրայելի դեմ հրթիռային հարվածներով։

Թրամփը համարում է, որ Իրանը նախընտրելու է համաձայնագիր կնքել իր միջուկային ու հրթիռային ծրագրերի վերաբերյալ, քան պատերազմել ԱՄՆ-ի հետ։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am