Իշխանության իրական նպատակը Եկեղեցու հավաքական կամքի ձևավորման կանխումն է․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. «Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացներն այլևս հնարավոր չէ մեկնաբանել իրավական վեճերի, կարգապահական խնդիրների կամ առանձին պաշտոնյաների վարքագծի շրջանակում։

Գործ ունենք համակարգային, հետևողական և նպատակային գործողությունների հետ, որոնք իրենց էությամբ իշխանության կողմից հայտարարված պատերազմ են Եկեղեցուն՝ որպես ազգային, հոգևոր և ինստիտուցիոնալ ինքնություն կրող կառույցի։

Մայր Աթոռի վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ քրեական մեղադրանքների առաջադրումը՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու կեղծ հիմնավորմամբ, այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու ներքին կանոնական հարաբերություններին, փաստացի նշանակում է Եկեղեցու ինքնավար իրավակարգի քրեականացում։ Պետությունը բացահայտորեն ներխուժում է Եկեղեցու ներքին կառավարման դաշտ՝ ուժային և դատական մեխանիզմներով պարտադրելով սեփական քաղաքական կամքը։

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հարցը վերածվել է պատրվակի՝ եկեղեցական ամբողջ հիերարխիան թիրախավորելու համար։ Երբ քրեական հետապնդման են ենթարկվում եպիսկոպոսներ՝ Կաթողիկոսի տնօրինություններին կամ Եպիսկոպոսաց ժողովի որոշումներին հավատարիմ մնալու համար, գործընթացը կորցնում է իրավական որևէ տրամաբանություն։ Սա ուղիղ ուղերձ է Եկեղեցուն․ ենթարկվել կամ հայտնվել քրեական ճնշման տակ։

Տրամաբանական է ենթադրել, որ այս շղթան կարող է հասնել մինչև Վեհափառ Հայրապետին՝ ամբողջ եպիսկոպոսաց դասը վերածելով քրեական պատասխանատվության ենթակա թիրախի։

Զուգահեռաբար կիրառվում են վարչական և քաղաքական պատժիչ մեխանիզմներ։ Բանակում գնդերեցների ծառայության դադարեցումը չի կարող ընկալվել որպես տեխնիկական կամ կազմակերպչական քայլ։ Դա բացահայտ ճնշման գործիք է, որով իշխանությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը մեկ ակնթարթում Եկեղեցին դուրս մղել պետական և հանրային կարևոր համակարգերից՝ այն օգտագործելով որպես քաղաքական շանտաժի միջոց։

Պատահական չէ նաև ճնշումների սաստկացումը Եպիսկոպոսաց ժողովի անցկացման նախաշեմին։ Սա վկայում է, որ իշխանության իրական նպատակը ոչ միայն առանձին հոգևորականների լռեցումն է, այլ Եկեղեցու հավաքական կամքի ձևավորման կանխումը։ Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց, որը կարող է հանդես գալ որպես անկախ սուբյեկտ։

Անհրաժեշտ է հստակ արձանագրել, որ տեղի ունեցողը կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որով ամրագրված է պետություն–եկեղեցի անջատման հիմնարար սկզբունքը։ Սակայն խնդիրը միայն սահմանադրական խախտման մեջ չէ։ Պետական իշխանությունը փաստացի հանդես է գալիս որպես քաղաքական սուբյեկտ, որը Եկեղեցին դիտարկում է ոչ թե որպես ինքնավար ինստիտուտ, այլ որպես վերահսկման ենթակա թիրախ։

Երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պատերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը և հասարակության ներսում վերջին ինքնավար ինստիտուտներից մեկին։ Վտանգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը»։

դիտվել է 420 անգամ
Լրահոս
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am