Փաշինյանը բոլորին ներգրավում է իր հանցավոր պլանի մեջ

Հրապարակը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Մայր Աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։


Ինֆորմացիան հայտնի դառնալուն պես մինչ ակտիվ հանրությունը բողոքի վրդովմունք էր բարձրացրել՝ Պաշտպանության նախարարության որոշումը որակելով Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրի բաղկացուցիչ մաս, նախարար Սուրեն Պապիկյանը տրզած փորով եւ անբռնազբոս տժժում էր Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին։

Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։

Հիշեցնենք, որ Զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին կաթողիկոս Գարեգին Առաջինի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Պաշտպանության նախարարի` 2000 թվականի հրամանով գործածության մեջ է դրվել հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել է կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:

Հոգևոր ծառայությունն ուներ հետևյալ կառուցվածքը՝ ՀՀ զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդ, ՀՀ բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորներ, ԶՈւ հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից 8-ը` ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով, իսկ մնացած 34-ը՝ կամավոր Մայր աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ:

Մինչդեռ այսուհետ, ըստ Պապիկյանի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։

Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։ Եթե ավելի պարզ, ապա աստվածաբանության ֆակուլտետ, հոգեւոր ճեմարաներ ավարտած ցանկացած մեկը, որը թեկուզ չի ենթարկվում վեհափառին, Մայր Աթոռում չի ծառայում, կարող է ծառայության անցնել ԶՈՒ–ում։ Այսինքն այս փոփոխության իմաստն այն է, որ գդերեցների գունդը հանեն վեհափառի ազդեցությունից եւ սեփական «հոգեւոր» գունդը  ձեւավորեն։

Բանակում այս փոփոխությունը թերեւս սպասելի էր այն առումով, որ նախորդ շաբաթներին  ԶՈՒ հրամկազմը գործի էր դրել շանտաժի ու շահագրգռման բոլոր մեթոդները, որ գնդերեցներին պոկեն Մայր Աթոռից, տրամադրեն վեհափառի դեմ, սակայն ապարդյուն։

Ուստի սպասելի էր, որ իշխանությունը ձեռքերը ծալած չի նստելու եւ վրեժխնդիր է լինելու Պապիկյանի ձեռամբ։ 

Փաշինյանն ինչպես տեսնում ենք, իր հակահայ ծրագրերին ներքաշում է ողջ թիմին, անխտիր հանցակից դարձնում բոլորին, եւ հատկապես, հանրության մոտ որոշակի դրական ընկալում ունեցող թիմակիցների։
Այսպիսով՝  Սուրեն Պապիկյանը ոչ միայն դառնում է եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկներից, այլեւ  խախտում «Հայաստանի Հանրապետության և ՀԱՍԵ-ի հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ եկեղեցին իրավունք ունի զորամասերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու:

«Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Այսինքն՝ նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը»,- այսօր ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ըստ փաստաբանի՝ այս ամենը բարոյահոգեբանական կողմ էլ ունի` իշխանությունը թիրախավորել է ազգային եկեղեցին, բանակի ղեկավարությունը փոխանակ ամեն ինչ անի, որ ունենանք իրական քրիստոնյա զինվորականներ, անում է ուղիղ հակառակը, ինքն էլ է միջամտում եկեղեցու ներքին գործերին, փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում:

 

դիտվել է 592 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am