Կաթողիկոսի սառնասրտությունն ու Փաշինյանի նյարդային դողը

 

Ինչքան մոտենում են Եպիսկոպոսաց ժողովի օրերը, այնքան ավելի տեսանելի է դառնում Նիկոլ Փաշինյանի նյարդային դողը։ Ժողովը պետք է կայանա փետրվարին՝ Ավստրիայում, այսինքն՝ ոչ հեռավոր, ոչ անորոշ ապագայում։ Եվ հենց այդ հանգամանքն է, որ իշխանության քայլերը դարձնում է ավելի խոսուն, քան ցանկացած հրապարակային հայտարարություն։


Փաշինյանի վերջին գործողությունները փաստացի խոստովանություն են, որ Եպիսկոպոսաց ժողովը նրա համար սովորական եկեղեցական միջոցառում չէ, այլ լուրջ ինստիտուցիոնալ գլխացավանք։ Վեհափառ Հայրապետի դեմ նախօրեին հարուցված քրեական վարույթը դրա ամենացայտուն ապացույցն է․ մեղադրանքը՝ «ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ դատական ակտը չկատարելը»։

Դատական որոշմամբ Կաթողիկոսից պահանջվում է վերականգնել Գևորգ Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնում։ Վեհափառը այդ որոշումը չի կատարել, և սա առանցքային հանգամանք է, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրությամբ թեմական առաջնորդների նշանակումն ու ազատումը չեն մտնում դատական կամ գործադիր իշխանության լիազորությունների մեջ։ Սա ոչ թե «անհնազանդություն» է, այլ կանոնադրական ինքնիշխանության իրականացում։

Այդ չկատարումն այժմ օգտագործվում է որպես իրավական պատրվակ՝ ավելի խորքային նպատակի համար․ հարուցված վարույթով հիմք է նախապատրաստվում, որպեսզի փակվի Վեհափառի ՍԷԿՏ-ը և թույլ չտրվի նրան լքել Հայաստանի տարածքը։ Այլ կերպ ասած՝ փորձ է արվում ֆիզիկապես կանխել Կաթողիկոսի մասնակցությունը Եպիսկոպոսաց ժողովին։
Եվ այստեղ է ամբողջ պատկերը բացվում։

Եթե Եպիսկոպոսաց ժողովը լիներ երկրորդական կամ ձևական մարմին, նման քայլերի կարիք պարզապես չէր լինի։ Իշխանության այս շտապողականությունն ու կոշտացումը վկայում են հակառակը․ Եպիսկոպոսաց ժողովը այն հարթակն է, որտեղ Եկեղեցին հանդես է գալիս ոչ որպես լռեցված ինստիտուտ, այլ որպես հավաքական սուբյեկտ՝ իր ներքին կանոններով և քաղաքական ճնշումներից անկախ կամքով։

Կարևորությունը պատկերացրեք․ երբ իշխանությունը  դատական ու քրեական մեխանիզմներով փորձում է  կանգնեցնել մեկ հոգու ճանապարհը, դա նշանակում է, որ վախը ոչ թե անձից է, այլ այն ինստիտուտից, որը նա ներկայացնում է։ Այս դեպքում՝ Եպիսկոպոսաց ժողովից, որպես եկեղեցական ինքնության և հավաքական կամքի արտահայտություն։

Եվ հենց այստեղ է, որ հոգևորականների համար պետք է մեկ բան պարզ լինի․
Փաշինյանի սադրանքին չտրվելը ոչ թե թուլություն է, այլ պաշտպանություն։

Հասմիկ Բաբաջանյան, կանոնադրական լռությունը և ինստիտուցիոնալ զսպվածությունը այսօր Եկեղեցու միակ իրական անվտանգության մեխանիզմներն են։ Ցանկացած հուզական կամ քաղաքականացված արձագանք հենց այն է, ինչ իշխանությունը փորձում է կորզել՝ իր ճնշումն արդարացնելու համար։
Այս ֆոնին Կաթողիկոսի պահվածքը պարզապես անձնական կեցվածք չէ։ Դա պաշտպանական ռազմավարություն է, որը պետք է կիսեն բոլորը, ովքեր հասկանում են՝ վտանգը ոչ թե լռության, այլ աղմուկի մեջ  ներքաշվելու մեջ է։

Հասմիկ Բաբաջանյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 908 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am