Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փոքր-ինչ հեռվից գանք, որքան էլ բուն խոսքը մեր այսօրվա տրագիկոմիկական իրավիճակի մասին է: Ասում են, որ տարիներ առաջ տորնադոների, փոթորիկների ու, ընդհանրապես, վատ եղանակային պայմանների համար ԱՄՆ-ում դատարան են դիմել... Աստծու դեմ: Դատարանը հայցադիմումը չի ընդունել, բայց բավականին «շքեղ» պատճառաբանությամբ, այն է՝ «պատասխանողի հասցեն ու գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով»: Իբր, մնացածն «օ-քեյ» է, ու եթե Աստծու կոնկրետ հասցե լիներ ձեռքի տակ, միանգամից դատող էին: Ասում են, ի վերջո, Աստծու նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել: Դեռ որոնում են... Այս զավեշտական, ամենայն հավանականությամբ՝ անեկդոտային «ասում են...»-ը հիշեցինք մեր օրերում ու մեր երկրում տեղի ունեցող փաստացի և միանգամայն կոնկրետ իրադարձությունների պատճառով:

Թեթևակի հիշեցնենք դեպքերի հերթականությունը:

Ինչպես հայտնի է, սեփական ուխտն ուրացած, Հայ առաքելական եկեղեցուց իրենք իրենց դուրս դրած և գործնականում Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի սպասարկմանն անցած եպիսկոպոսներից Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ (Արման) Սարոյանը Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ դեռ հունվարի 10-ին ազատվել էր թեմակալ առաջնորդի հոգևոր պաշտոնից:

Փաշինյանը և որոշ քպական կարկառուններ շտապեցին հայտարարել, թե իրենց համար Գևորգ (Արման) Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտն թեմի առաջնորդ: Նման հայտարարություններն ինքնին ցնդաբանություն կարելի է համարել: Իսկ եթե հուզական ընկալումները դնենք մի կողմ, ապա «չոր» իրավական տեսանկյունից Փաշինյանի ու նրա պաշտոնավոր քպականների այդ հայտարարությունները Սահմանադրությունը, երկրի սահմանադրական կարգը կոպտորեն խախտելու, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին կյանքին ու ինքնավարությանը կոպտորեն միջամտելու ակնհայտ փաստ են:

Այս մասին, ի դեպ, հայտարարել է նաև «Ամստերդամ ընդ Փարթներս» իրավաբանական ընկերությունը՝ նշելով, որ աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։ «Ամստերդամ ընդ Փարթներսը» հորդորում է Հայաստանի պետական ատյաններին անհապաղ դադարեցնել դատական ու քաղաքական միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել Եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանն ու եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։

Այլ պարագաներում իշխանությունների ու նրանց հրահանգները կատարող դատավորների, իրավապահների պահվածքն ինքնին պետք է որոշակի քրեաիրավական հետևանքներ հարուցեր: Բայց մեր օրերի Հայաստանում օրենք և օրինականություն գոյություն ունի բացառապես ընդդիմադիրների, ոչ իշխանականների, հայ հոգևորականների համար: Իսկ իշխանավորները կարող են ցանկացած այլանդակություն և ապօրինություն անել ու անպատիժ մնալ:

Հպանցիկ նկատենք միայն, որ հիշյալ նախկին հոգևորականը թե՛ ձեռնադրվել է Ամենայն հայոց նույն կաթողիկոսի կողմից, թե՛ Մասյացոտն թեմում ծառայության է նշանակվել էլի նույն Վեհափառի տնօրինությամբ: Էլի՝ հույզերը դնենք մի կողմ. նա, ով նրան նշանակել է, նույն հոգևոր ինստիտուտն էլ նրան ազատել է այդ պաշտոնից: Ու դա իր բացառիկ և սուվերեն իրավունքն է:

Բայց շարունակությունն ավելի հոգեցունց է: Գևորգ (Արման) Սարոյանը շարունակել է ընդդիմանալ Կաթողիկոսի տնօրինությանը, բացահայտ հերձվածության է անցել (եկեղեցական, կրոնական տեսանկյունից), միացել է Մասյացոտն թեմի առաջնորդական տեղապահ նշանակված հոգևորականի օրինական գործունեությունն ապօրինաբար խոչընդոտողներին: Ավելին, ամենայն հավանականությամբ՝ իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորով Գևորգ (Արման) Սարոյանը... դատի է տվել Վեհափառին՝ վիճարկելով նրա տնօրինությունը՝ թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Դա ինքնին ոչ միայն իրավական աբսուրդ է, այլև աբսուրդից այն կողմ է: Հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրները, հոգևոր ծառայության հարցերը դատական վիճարկման առարկա չեն: Ու, ինչպես նշեցինք, նույնն են ասում բանիմաց իրավաբանները, իրավագետները: Բայց կատարվում է մյուս հակաօրինական, հակաիրավական, ողջամտությունն ու բանականությունը արմատապես ժխտող իրադարձությունը՝ դատարանը վարույթ է ընդունում քպական նախկին եպիսկոպոսի հայցը: Ի դեպ, ժողովրդական հումորն անկասելի է. փաշինյանական դարձած եպիսկոպոսներին ժողովուրդը ոչ միայն կնքել է «տիրադավ» բնորոշմամբ, այլև ավելի սրամիտ սահմանում է տվել՝ «ՔՊիսկոպոս»:

Այդ ամենի հանրագումարում արդեն հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Գևորգ Սարոյանը կարգալույծ է հռչակվում, այն է՝ դադարում է հոգևորական, առնվազն՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորական լինել: Նրան վերադարձվում է ավազանի անունը՝ Արման Սարոյան:

Սակայն նախօրեին փաշինյանական իշխանությունը կատարում է ևս մեկ պատերազմական գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Դատական ակտերի կատարման ծառայությունը, չունենալով դրա ո՛չ իրավական, ո՛չ դատական, ո՛չ բարոյական իրավունքն ու իրավասությունը, փորձում է Կաթողիկոսին պարտադրել, որ, «որպես հայցի ապահովման միջոց», Հայ առաքելական եկեղեցուն դավաճանած, ավելին՝ կարգալույծ արված քաղաքացիական անձին թեմակալ առաջնորդի պաշտոնին վերադարձնել:

Այսինքն, այն նույն ժամանակ, երբ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացահայտորեն ու առանաց աչք թարթելու ստում է եվրոպաներում, թե՝ հոգևորականների դեմ ճնշումներ չկան, ԴԱՀԿ-ը նենգաբար հարձակվում է Հայ առաքելական եկեղեցու վրա: Դե, գումարած՝ Քննչականը:

Սա, բնականաբար, դուրս է թե՛ մարդկային, թե՛ իրավական, թե՛ բարոյական, թե՛ ազգային բոլոր նորմերի սահմաններից: Սա աղաղակող անիրավություն է, ինքնիրավչություն, ու բացահայտ բարոյազրկության դրսևորում:

Շարունակությունը երևի այն կլինի, որ թվաբանությունից թույլ մարդիկ դատարան դիմեն, որպեսզի 5 անգամ 5-ը լինի 10, այլ ոչ թե 25, իսկ որպես «հայցի ապահովման միջոց» արգելվեն բոլոր դասագրքերը, հաշվիչները, որոնք 5x5-ը հաշվում են 25:

Սարկազմը՝ սարկազմ, բայց պարզից էլ պարզ է, որ այս ամբողջ սկոմորոխային «ներկայացումը» (ԴԱՀԿ-ով, ՔԿ-ով, դատախազությունով, բանով) Փաշինյանի իշխանությունը ձեռնարկել է այն նպատակով, որ Գերագույն հոգևոր խորհրդի ու Կաթողիկոսի դեմ ինչ-որ «քրեական գործ» լինի, թեկուզ՝ ամենատխմար, ամենից ապուշ հիմնավորմամբ, ինքնին՝ հարուցողների համար ոչ միայն դժոխքի ուղեգիր, այլև հետագայում «բանտի ուղեգիր» ապահովող, բայց լինի: Իսկ արդեն այդ «գործը» օգտագործվի՝ Ավստրիայում փետրվարին նշանակված Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը տապալելու, Վեհափառին կալանավորելու, հնարավոր է նաև՝ կալանավայրում խոշտանգելու նպատակով: Փաշինյանական իշխանություններից սպասելի է ցանկացած բան: Սակայն այս ամենի մեջ կա մի կարևոր... «բայց»:

Դա այն է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա՝ եկեղեցատյաց, արարատուրաց, Հայ առաքելական եկեղեցին ոչնչացնել ցանկացող խումբը այդքան չկան, որ որոշեն, թե ով է Կաթողիկոս, կամ Կաթողիկոսի տնօրինություններն ընդունում են, չեն ընդունում: Ո՞վ են իրենք մեր բազմադարյա Եկեղեցու և այն առաջնորդող Վեհափառի դեմ: Չարենցը կասեր՝ չնչին, որպես Արարատին նետված մի քար...

Ի դեպ, որպես հավելում, երևի ավելորդ չէ նաև Փաշինյանի քմահաճույքները կատարող մասնակի դատավորներին, քննիչներին, իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչներին հիշեցնել, որ ամեն ինչի սահման պետք է լինի, նույնիսկ ծառայամտությանը. կան արժեքներ, կան կարմիր գծեր, որոնք երբեք չի կարելի հատել: Ի վերջո, որևէ իշխանություն աշխարհում հավերժ չէ, Հայաստանում՝ առավել ևս: Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին․ Արա Զոհրաբյան Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով․ իրավապաշտպան Սրանք սիրում են քրեական գործեր հարուցել ընդդիմախոսների նկատմամբ՝ անմեղության կանխավարկածը տրորելով #ՀԻՄԱ․ «Մոսկվան հստակ պատասխան տվեց՝ չեն վստահում, ու իրենց անելիքն անելու են»․ Արթուր Մարտիրոսյան (video) Հրազդանում «Opel»-ը դուրս է եկել բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել․ կա վիրավոր «Նիկո՛լ, չերազես․․․ դու գիտե՞ս՝ ինչ ես լինելու Վեհափառի առաջ․․․» (video) Թրամփը հարձակվելու է. սա իր հեղինակության հարցն է, պարզապես ժամանակ է շահում. Ռոբերտ Մարգարյան (video) #ՀԻՄԱ․ՇՏԱՊ․ Լարված վիճակ․ Ռազմական ոստիկանությունը՝ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում (video) Ազգությամբ թուրք դոկտ. Մեհմեթ Օզին վրեժ է լուծում ամերիկյան համայնքից․․․ ու՞ր ես Զարեհ Սինանյան (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլի երեկվա կապիկության կոպիտ սխալը․ զզվանքը չափ ու սահման չունի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ռազմական ոտիկանությունն առավոտից հստկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն «Հրապարակ». Հունանյանին հանեցին, կրակն ընկան. Փնտրտուքի մեջ են՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատախազները կտրվում են քննությունից «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Արտակ Զաքարյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Սամվել Կարապետյանի՝ փրկության ծրագիրը (video) Երևանում բախվել են Mercedes-ը և VAZ 2121-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել են․ կան վիրավորներ Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է ««Ամեն ինչ ճշտով է»… Տիգրան Դումիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am