Առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև

«Փաստ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 759-Ն որոշման մեջ։ Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների հստակեցման, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Ներկայում գործող իրավակարգավորման համաձայն, միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար թիվ 759-Ն որոշմամբ նախատեսված լրավճար չի տրամադրվում։ Նշված կարգավորումը գործնականում առաջացնում է իրավական և բովանդակային խնդիրներ այն դեպքերում, երբ ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողը տվյալ հաստատությունում, իր հիմնական հաստիքին զուգահեռ, իրականացնում է ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) առարկաների դասավանդում։

Մասնավորապես, առկա կարգավորման պայմաններում լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ դասավանդողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են ԲՏՃՄ ոլորտի առարկաների դասավանդում։ Այս փոփոխությամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին և ղեկավար կազմին՝ դասավանդվող դասաժամերի համար։

Գործող կարգավորմամբ լրավճարի տրամադրումը նախատեսված է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում որոշակի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար՝ առարկաների անվանումների կոնկրետ ցանկի հիման վրա։ Նման մոտեցումը պայմանավորում է կարգավորման կիրառման մի շարք սահմանափակումներ և ռիսկեր՝ կապված կրթական ծրագրերի շարունակական արդիականացման, առարկայական բովանդակության փոփոխությունների և նոր առարկաների ներդրման հետ։ Մասնավորապես, հանրակրթության պետական չափորոշչի և դրա հիման վրա հաստատվող առարկայական ծրագրերի վերանայման շրջանակներում առարկաների անվանումները և կառուցվածքային բաղադրիչները կարող են փոփոխվել, ինչի արդյունքում առարկաների ֆիքսված ցանկի վրա հիմնված կարգավորումը կորցնում է իր արդիականությունը և պահանջում է հաճախակի փոփոխություններ նորմատիվ իրավական ակտում։ Բացի այդ, առարկայի անվանումը ինքնին միշտ չէ, որ ամբողջությամբ և միարժեք արտացոլում է տվյալ առարկայի բովանդակային և ոլորտային պատկանելությունը։ Նույն անվանում ունեցող առարկաները տարբեր դասարաններում կամ տարբեր ծրագրային մոտեցումներով կարող են ունենալ ԲՏՃՄ ոլորտին վերաբերող տարբեր ծավալ և ուղղվածություն, ինչը կարող է հանգեցնել լրավճարի տրամադրման գործընթացում իրավական անորոշությունների և անհավասար կիրառման։

Փոփոխությամբ առաջարկվում է լրավճարի տրամադրման հիմքը սահմանել ոչ թե առարկայի անվանման, այլ ԿԳՄՍ նախարարության՝ գործածության երաշխավորված առարկայական ծրագրի վրա հիմնված՝ տվյալ առարկայի ԲՏՃՄ ոլորտին պատկանելու հանգամանքով՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաների։ Նախատեսվում է, որ այդ առարկայական ծրագրերում պարտադիր կարգով ամրագրվի տվյալ առարկայի՝ ԲՏՃՄ ոլորտի պատկանելության վերաբերյալ դրույթը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 306 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am