Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը 3 հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահին` Հայաստան նախատեսված նրա այցի առիթով․

«ԱՄՆ հարգարժա՛ն փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենս

«Հիլբիլիի էլեգիա․ ընտանիքի և ճգնաժամի մեջ գտնվող մշակույթի հուշագրություն» Ձեր հրաշալի գրքում Դուք Ձեր ժողովրդի մասին գրել եք. «Խորը հավատարմության զգացում, նվիրվածության անզիջում հավատարմություն ընտանիքին և հայրենիքին»։ Այս տողերը կարդալիս մտածում էի՝ Դուք կարող էիք գրել նաև հայերի մասին։

Թեև մեր ժողովուրդներին բաժանում են օվկիանոսներ, սակայն մենք ճանաչում և հասկանում ենք միմյանց։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պահպանել հավատը նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ քո դեմ է, և լիովին գիտակցում ենք ընտանիքի արժեքը։

Հենց սա է պատճառը, որ ես նամակով դիմում եմ Ձեզ։

Մենք բարձր ենք գնահատում և խորապես արժևորում Ձեր և նախագահ Թրամփի անցյալ գարնանը ձեռնարկած ջանքերը՝ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան կանխելու ուղղությամբ, որի արդյունքում ստորագրվեց «TRIPP»-ը։

Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ Ձեզ գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք հուզում են մեր հասարակությանն իրապես։

Մեծ հարգանքով Ձեր նկատմամբ՝ ուզում եմ հիշեցնել՝

Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և պատանդների, նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ «հանցանքը» նրանց հավատն ու ազգային ծագումն է։

Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառ․ կմ տարածք, որի պատճառով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը՝ խաթարված։

Մեր թիմն ունի նաև ապացույցներ՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի հետևանքով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց 120,000 մարդ։

Պատրաստ ենք մեր կազմած հատուկ փաթեթները փոխանցելու Ձեր թիմին։ Դրանք կարող են օգտակար լինել Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում ձևավորելու հարցում։

Դուք և նախագահ Թրամփն ունեք գործունեության բացառիկ հաջողակ փորձ։

Նախագահ Թրամփը վերադարձրեց գերիների, որոնք անգամ կորած էին համարվում։

Միասին դուք կանխեցիք Հայաստանի նկատմամբ ագրեսիան անցյալ գարնանը, երբ Բայդենի վարչակազմը նույնի համար որևէ քայլ չձեռնարկեց։ Սրանք ոչ թե խոսքեր են, այլ կոնկրետ արդյունքներ։ Եվ ամբողջ աշխարհի հայերը սա տեսնում ու հիշում են։

Մենք վստահ ենք, որ Ադրբեջան կատարելիք Ձեր այցի ընթացքում Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր 19 հայ քրիստոնյա գերիներին ու պատանդներին։ Այս քայլը հազարավոր հայ ընտանիքներին կբերի հույս ու արդարություն և լայն արձագանք կստանա ամբողջ աշխարհի հայ համայնքում:

Հարատև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ջանքերը նպատակին կհասնեն, երբ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից, ինչպես նաև վերականգնվեն բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի քրիստոնյա հայերի բնական իրավունքները։

Մեր ժողովրդի համար նախագահ Թրամփի և Ձեր այս ջանքերը կդառնան հերոսական, և Ձեր անունները հավերժ կմնան մեր պատմության էջերում։

Համոզված եմ, որ մեր երկու ազատասեր ժողովուրդների դաշինքը՝ հանուն խաղաղության, բարօրության և հավատքի պահպանման, կարող են բացել նոր դարաշրջան Կովկասում և ամբողջ տարածաշրջանում։

Հայաստանը պատրաստ է լինել այդ ապագայի մաս՝ ոչ որպես խնդրող, այլ որպես լիիրավ գործընկեր։

Ձեր տատիկն ասում էր․ «Աստված օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց»։ Մենք հենց այդպես էլ անում ենք՝ օգնում ենք ինքներս մեզ և համոզված ենք, որ Աստված մեզ ուղարկել է ընկերներ։

Մեծ ակնկալիքով սպասում ենք Ձեր առաջիկա այցին Հայաստան և տարածաշրջան»:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ձեր դպրոցը հողատո՞ւ է պատրաստում, թե՞ դիվանագետ․ պատմաբան Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է․ Մելիքյան Սուրեն Պապիկյանը խախտել է օրենքը. Զոհրաբյան Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան». Թևանյան Ոնց որ աղանդավորական երգ լինի․ Շպռոտ Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս Հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նաև աղանդների հոգեորսությունը զսպելու համար Ունենք դագաղի հետ սելֆի անող, ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ և դհոլչի վարչապետ։ Դումբ-դումբ-հու արեք Մահացել է Քեթրին Օ՛Հարան Զարմանալի չէր թուրքի իշխանության կողմից Հայոց Բանակում Հոգեւոր սպասավորության լուծարումը․ Տեր Սերոբ Երբ գերագույն գլխավոր ստախոսը հեծանիվ է քշում կամ համերգ տալիս, գոնե վնաս չի տալիս Հայաստանին Британия открыто идёт на сепаратные отношения с Китаем в момент, когда США готовится к противостоянию ԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարմամբ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ կապրենք․ Սամվել դպիր Կրակոցներ են հնչել Վանաձորում «Միայն շարքային զինվորն է տուժելու, ում համար հոգևորական խոսքը կարող էր լինել արժեքավոր և օգնող՝ տարբեր բարդ հանգամանքներում» Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»․ Գոհար Մելոյան Այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի տեղակալին․ որոշումը ուղարկվել է Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ․ Իրանագետ Թուրքիան «F-16» կործանիչներ է տեղեկայել Սոմալիում. Middle East Eye Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում․․․ 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am