Հայտարարելով, թե ցանկանում եք ուղղել Եկեղեցին՝ Դուք գործում եք բռնապետական կերպով․ նախկին քահանա

Պաուլ Բոգդանը (նախկին քահանա Եզրաս Բոգդան) բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բաց նամակ
Պարոն Նիկոլ Փաշինյան,
Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ձերդ գերազանցություն,

Իմ անունն է Պաուլ Բոգդան, նախկին քահանա Եզրասը, ով ծառայել է Ռումինիայի Հայոց թեմում։ Որպեսզի պարզ լինի, որ ես չունեմ որևէ գաղտնի օրակարգ, կասեմ, որ 16 տարի եղել եմ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ և Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու հոգեւոր հովիվ։ Այդ կարգավիճակում ես կարգալույծ եղա այն քայլերի արդյունքում, որոնք ձեռնարկեցի եկեղեցական աստիճանակարգով՝ մինչև Էջմիածնի Սուրբ Աթոռ։ Այդ քայլերը, իմ համոզմամբ, կատարվել էին թեմի շահերից ելնելով, որտեղ ծառայում էի, և այն պահին, երբ իմ քայլերը համարվեցին անհիմն, ես հրաժարական տվեցի երկու պաշտոններիցս և Սուրբ Աթոռի որոշումը ընդունեցի վշտով, բայց որդիական սիրով՝ որպես մեր հազարամյա Եկեղեցու Սուրբ կանոններով տրված որոշում։ Ես չշարունակեցի պայքարը վարչական ճանապարհներով կամ Ռումինիայի դատական ատյաններում, որովհետև նման քայլը կնշանակեր պետության միջամտությունը Սուրբ Եկեղեցու գործերին, մինչդեռ Հայ Եկեղեցին, իր կանոններով, ունի ամենաժողովրդավարական կառուցվածքը բոլոր գոյություն ունեցող եկեղեցիների մեջ։ Մեր Սուրբ Հայրերը, իրենց իմաստությամբ, դրեցին այս հաստատության հիմքերը՝ նրան շնորհելով այնպիսի հնարավորություն, որ անհրաժեշտության դեպքում բարեփոխվի ներսից, ոչ թե պետական իշխանության միջամտությամբ։

Երկրորդ պատճառը, որով կարող եմ ցույց տալ, որ չունեմ գաղտնի օրակարգ, այն է, որ չգիտեմ՝ արդյոք պատշաճ է հրապարակավ ասել, սակայն ես քրիստոնեական հպարտությամբ կրում եմ քաղցկեղ հիվանդությունը, որը, հավանաբար, հայրական մխիթարություն է իմ մեղքերի համար։ Հետևաբար, հեռավոր ապագայի համար մեծ ծրագրեր չունեմ, այլ միայն՝ հավիտենության համար։

Այս ամենը նկատի ունենալով…

Պարոն Փաշինյան,

Այն, ինչ Դուք անում եք Հայաստանում, ուղղված չէ միայն մեր Սուրբ Առաքելական Եկեղեցու Առաջնորդի դեմ, այլ հենց Եկեղեցու դեմ։ Քանի որ Եկեղեցում փոփոխություններ կատարելու իշխանությունը Ձեր ձեռքում չէ, այլ միայն Քրիստոսի՝ Իր Մարմնի՝ Եկեղեցու միջոցով և նրա վարչական մարմինների միջոցով, որոնք ունեն հստակ ժողովրդավարական բնույթ՝ ինչպես Նախնական Եկեղեցին։

Հայտարարելով, թե ցանկանում եք ուղղել Եկեղեցին՝ Ձեր դիրքորոշմամբ հանդես գալով որպես Կեսար, հարգանքով եմ ասում Ձեզ՝ Դուք գործում եք բռնապետական և կեղծավոր կերպով։ Ինչո՞ւ կեղծավոր։ Քանի որ դեռ վերջերս ծափահարվում էին այն քահանաները, որոնք զենքը ձեռքին կռվում էին սահմանին, իսկ այսօր այդ նույն քահանաներն ու եպիսկոպոսները Ձեր հրամանով ձերբակալվում են և մեղադրվում սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ։

Բացատրեմ. ավանդաբար հայ հոգևորականությունն է եղել այն ուժը, որը զենքը ձեռքին պաշտպանել է իր ժողովրդին և հայրենիքը։ Չեմ կարծում, թե անհրաժեշտ է հիշեցնել ռազմի դաշտում շատ հոգեւորականների սխրանքների մասին։ Իսկ այսօր Դուք, ոտնահարելով պատմությունն ու ավանդույթը, ձերբակալում եք այն քահանաներին, որոնք կանգնել են ժողովրդի առջև՝ ընդդեմ այն մարդու, որի պատճառով կորցվեց Արցախը, այսինքն՝ ընդդեմ Ձեզ։ Ինչպե՞ս կարող էին քահանաները չկանգնել ժողովրդի առաջ, երբ Ձեր ձախողման հետևանքով անվավեր դարձավ հազարավոր նահատակ հերոսների զոհաբերությունը և կորցվեց հազարամյա հայկական տարածք։ Ձեր գործողությունները ոչ միայն ոտնահարում են հայ քահանայի ավանդական իրավունքը՝ առաջնորդելու և աջակցելու հավատացյալներին Ճշմարտության ճանապարհին, այլև արգելում են խոսքի ազատության և ազատ հավաքների հիմնարար իրավունքը։
Ավելին՝ Դուք հանդգնում եք փոխարինել Սուրբ Աթոռի որոշման իրավասությանը և վերականգնել կարգալույծ արված եպիսկոպոսի աստիճանը… ի՞նչ առաքելական իշխանությամբ եք Դուք դա անում։

Պարոն Փաշինյան, եթե Ձեր մտադրությունները իսկապես մաքուր են և Դուք չունեք որևէ առաջադեմ (պրոգրեսիստական) օրակարգ՝ ուղղված վերջին հայապահպան ամրոցի՝ Եկեղեցու կործանմանը, արժանապատվորեն մի քայլ հետ արեք և թույլ տվեք, որ Եկեղեցին ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրները, եթե այդպիսիք կան։ Պետության միջամտությունը խղճի ազատությանը այնպիսի քայլ է, որն ավելի հարիր է բոլշևիկներին կամ նացիստներին, ոչ թե այս հազարամյակի ժողովրդավար մի պաշտոնյայի։

Պարոն Փաշինյան, Ձեր ղեկավարության ներքո Էջմիածնի Սուրբ Աթոռը հիշեցնում է 1918 թվականը, երբ օսմանյան զորքերը մեր ազգի Մայր Տաճարից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին հասել։ Մենք այլևս չենք ապրում այդ ժամանակներում, այլևս Սարդարապատի կարիքը չկա, քանզի, փա՛ռք Տիրոջը, հարձակվողները հայեր են՝ Եկեղեցու զավակներ, որոնց խղճում, հուսով եմ, դեռ կա արժանապատվություն և սեր դեպի հայրենիք ու Եկեղեցի:

Աղոթելով Բարի Աստծուն Ձեր համար՝
Պաուլ Բոգդան
(նախկին քահանա Եզրաս Բոգդան)
Աղոթելով Բարի Աստծուն Ձեր համար՝
Պաուլ Բոգդան
(նախկին քահանա Եզրաս Բոգդան)

դիտվել է 270 անգամ
Լրահոս
ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video) Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվեցին Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան Հիշե՛ք խոսքս․ Արծվաշենով կուտը տալիս են, որ Նիկոլը ձեզ ծախի․․․ Արմինե Ադիբեկյան (video) Փաշինյանը «գլխատում է»․ ռուսներին մի բան է ասելու, ու․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am