Մենք աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու և իրենց մորը ջուր տալու կարիք ունեն, վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի. Տեր Փառեն

Սաղմոսավանք վանական համալիրի Սուրբ Սիոն եկեղեցում, Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, կատարվել է հերթական միասնական ժամերգությունը:

Թեմի հոգևորականաց դասը և հավատացյալ ժողովուրդը համախմբված այս սրբազան վանքում՝ միասիրտ իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված՝ լի հույսով, որ այս աղոթքը դառնա կենդանի սերմ մեր սրտերում, պտղաբեր լինի բարի գործերով և առաջնորդի մեզ դեպի քրիստոնեական սիրո ու համբերության ճանապարհը։

Ներկաներն աղոթք են բարձրացրել անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:

Ժամերգության ավարտին իր խոսքն է ներկաներին ուղղել Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:

Տեր Հայրը, խոսելով մշտարթուն աղոթելու կարևորության մասին, նշել է. «Մենք աղոթք ենք բարձրացնում իրենց տնից, օջախներից հեռու գտնվող հոգևորականների, մեր զավակների և եղբայրների համար։ Աղոթք ենք բարձրացնում նաև նրանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու ու մորը ջուր տալու կարիք ունեն։ Վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի»:

Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում:

դիտվել է 500 անգամ
Լրահոս
Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել «Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի Բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան «Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան «ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Ավինյանը մտադիր է Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանին նշանակել Նուբարաշենի ղեկավար «Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանում լուծվել է միջինից 14 անգամ ավելի արագ. Ռուբեն Մելիքյան Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Քոչարյան․ «Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ» «Թուրք պրոպագանդիստ Գարո Փայլանը եկել է ու հաշվարկ է անում»․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am