Պոլիէթիլենի դեմ «պատերազմից» տուժեց ժողովուրդը

 «Հրապարակը»  գրում է. Կառավարությունը շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի շուրթերով խոստովանեց, որ մինչեւ 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքն օգուտ չի տվել, ուստի 2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը Հայաստանում: Սրա վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ նոյեմբերին: Որոշվել էր, որ արդեն այս տարվանից արգելվեն պոլիէթիլենային տոպրակները, բայց նախարարությունը չկարողացավ գործը գլուխ բերել ու նոր ժամկետ նշանակեց՝ 2027 թ. հունվարի 1-ը: 


Հիշեցնենք․ այդ արգելքը մտցնելու համար նույն՝ շրջակա միջավայրի նախարարությունը 2021-ին բուռն քննարկումներ էր անցկացնում, էկոլոգիական ճառեր ասում, թե իբր եթե բարակ տոպրակներն արգելեն, մարդիկ հաստ տոպրակները դեն չեն նետի եւ բնությունը չեն աղտոտի: Իրականում դրանից օգտվեցին խանութների տերերը, եւ 22 թ. հունվարի 1-ից խանութները սկսեցին քաղաքացիներին հաստ տոպրակներ վաճառել: Բայց դրանք ավելի մեծ վնաս են բնությանը, եւ հիմնականում մարդիկ դրանք դեն են նետում: Այժմ մեզ ասում են՝ կներեք, սխալվել ենք, ու որոշել են նոր փորձանք բերել՝ առհասարակ արգելելով պոլիէթիլենի շրջանառությունը: 

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կանխատեսում է, որ պոլիէթիլենային տոպրակները շրջանառությունից հանելուց հետո մարդիկ խանութում ավելի շատ գումար են թողնելու, քան հիմա, որովհետեւ թղթի տոպրակն անհամեմատ ավելի թանկ է, քան պոլիէթիլենը: «Կրկին տուժելու է քաղաքացին, որովհետեւ նման փոփոխություն անելուց առաջ նախ պետք է ստեղծեն ենթակառուցվածք, այսինքն՝ որոշեն նրանց, ովքեր շուկան այդ թղթե տոպրակներով կապահովեն: Ասենք, տրամադրեն անտոկոս վարկ, ազատեն ԱԱՀ-ից, այլ արտոնություններ, նպաստավոր պայմաններ ստեղծեն, որ ենթակառուցվածքն աշխատի: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծավալի կտորե ու թղթե տոպրակներ մենք պետք է արտադրենք ու բերենք: Այսինքն՝ առանց հստակ մեխանիզմների դու, ինչպես ռուսներն են ասում, «կուստառնի» աշխատանք ես կատարում, կտրում ես գլուխը, երբ այն ցավում է, առանց բուժել փորձելու»,- ասում է Պիպոյանը:  

Կառավարության վատ աշխատանքի դիմաց վճարում է հասարակությունը: «Մենք՝ որպես հասարակություն, ստիպված ենք լինում տուժել այն պարտավորությունների ձեռքը, որոնք ստանձնում է մեր իշխանությունը միջազգային կառույցների առաջ: Ասենք, բնապահպանական բարեփոխումների անվան տակ որոշակի ծրագրեր են բերում Հայաստան, բայց քանի որ չեն ունենում արդյունք, ստիպված, որպես արդյունքի բավարարման մեխանիզմ, որեւէ իրավանորմ են ընդունում՝ ցույց տալու, որ՝ տեսեք, մենք գնացինք ծայրաստիճան քայլի: Դեռ նախորդ որոշումով, երբ պոլիէթիլենային տոպրակները դարձրին վճարովի, արդեն պարզ էր, որ որեւէ արդյունք չի լինելու: Միակ արդյունքը հարկային մուտքերի ավելացումն էր»: 

Բնապահպանական խնդիր չլուծվեց, կառավարության սխալի պատճառով տուժեց քաղաքացին, որը շատ չաշխատող օրենքներ է տեսել վերջին շրջանում: Դեղատներում արգելեցին հակաբիոտիկների վաճառքը, բայց դրանք ինչպես վաճառվում էին, այնպես էլ վաճառվում են: Ռեստորանների սեղաններից աղը հավաքեցին, հետո խոստովանեցին, որ սխալվել են: Անհամար օրինակներ կարող ենք բերել:

 

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am