Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․ փաստաբան

Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդության մասին փաստաբան Արսեն Բաբայանը նոր մանրամասներ է հայտնում.

«Ցերեկը, երբ գրեցի, որ վաղը նիստը պիտի լինի՝ չէի ուզում լրացուցիչ տեղեկություններ հայտնել դատարանի ընտրության արդեն երևացող որոշ խարդավանքների մասին, քանի որ մտածում էի, թե գուցե հետագայում այլ հանգամանքներ պարզեմ։


Բայց գոնե ինձ համար այլևս ամեն բան պարզ է, ու կմանրամասնեմ։ Նախ հայտնեմ, որ վաղը Հ․Մանուկյանի նախագահությամբ ժամը 15։00-ի դռնփակ նիստը չի կայանալու։


Այսպես ուրեմն, քննիչը միջնորդությունը դատարան է ներկայացրել հունվարի 26-ին։ Քանի որ այդ օրվա հերթապահ դատարանը Շենգավիթի նստավայրն էր՝ քննիչը բնականաբար միջնորդությունը պետք է ներկայացներ հենց Շենգավիթի նստավայր։

Հետո ներքին աղբյուրներից պարզեցի, որ թեև հերթապահ դատարանը Շենգավիթն էր, բայց միջնորդությունն ուղարկվել է Ավանի նստավայր։ Անմիջապես մտա դատական իշխանության կայքը, որպեսզի նորից ստուգեմ հերթապահության գրաֆիկը և գիտե՞ք ինչ պարզվեց․ ամսի 26-ից Երևանում որևէ դատարան հերթապահ չի։ Այսինքն՝ պարզապես ջնջվել էր հերթապահության ցուցակից Շենգավիթի հերթապահությունը։

Դե առաջինը, որ հասկացա, այն էր, որ ուղարկել են Ավանի նստավայր, որպեսզի ի՞նչ անեն ․․․ այո, Մասիս Մելքոնյանին հանձնարարեն։ Բայց լրացուցիչ ստուգումներով պարզեցի, որ Մասիս Մելքոնյանը գտնվում է արձակուրդում։ Ուրախացա։

Այնուհետև Ավանի նստավայրի դատավոր Հ․ Մանուկյանի կազմից զանգ ստացա, և ինձ հայտնեցին, որ պարոն Մանուկյանը Արշակ Սրբազանի կալանքի քննության նիստը նշանակել է վաղը, ժամը 15։00-ին։ Էլ ավելի ուրախացա․ նախ այն պատճառով, որ Մասիս Մելքոնյանին արձակուրդից հետ չեն կանչել (դրան էլ եմ հավատում) և հետո, որ բավականին լավ դատավոր պիտի որոշում կայացնի։

Բայց ի՞նչ կատարվեց հետո՝ շատ զավեշտալի է․․․

Քիչ առաջ նորից զանգ ստացա Ավանի նստավայրից, և ինձ հայտնեցին, որ Արշակ Սրբազանի կալանքի գործով վերամակագրում է կատարվել։ Այսինքն՝ որոշվել է, որ Հ․ Մանուկյանը չի քննելու միջնորդությունը։

Հիմա համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․․․

Հ․Գ․ Բայց արդեն իսկապես ամոթ է։ Նույնիսկ ես եմ ամաչում ձեր փոխարեն։ Գոնե Մասիս Մելքոնյանին մի մակագրեք։ Ավանի նստավայրում էլի ունեք համապատասխան դատավորներ»։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Երկրորդ նախագահն առաջարկում է մոդել, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում. Բենիամին Մաթևոսյան Սա բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում. Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում. Վահե Սարգսյանի հեգնանքը Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Եկեղեցու շուրջ զարգացումները հանդիսանում են ՀՀ իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում. Տեր Տիրատուր Մենք աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու և իրենց մորը ջուր տալու կարիք ունեն, վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի. Տեր Փառեն Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան ՔՊ-ականներն այդպես էլ չհասկացան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ էր, այլ պայքար հանուն ինքնորոշման եւ անվտանգության. Արա Սահակյան Մասնակիցների 7 պորտը ստուգել են. «Հրապարակ» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» ՇՏԱՊ․ Խայտառակ քրեական գործ են հարուցել Վեհափառ Հայրապետի նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան (video) Բոլորովին այլ ընտրություններ. Վահե Հովհաննիսյան Հիմնականը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․․․ բացվուն են փակագծեր (video) Բարձր կենսաթոշակներ, նոր եկամուտներ․ ի՞նչ է նշանակում Սամվել Կարապետյանի առաջարկած ծրագիրը (video) ԱՄՆ վիզա ստանալու համար Թուրքիայի քաղաքացիների սոցհաշիվները պիտի բաց լինեն Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է փոխել խաղի կանոնները. Բորիս Մուրազի Այսօր Հայ եկեղեցին նշում է Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրը Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի նվագի տակ կպարի Պոլիէթիլենի դեմ «պատերազմից» տուժեց ժողովուրդը Հիմնականը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․․․ բացվուն են փակագծեր (video) Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․ փաստաբան Եվրահանձնաժողովը ընդունել է ԵՄ առաջին վիզային ռազմավարությունը. ում այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտի Որն է զենք գնելու իմաստը, եթե հերթական անգամ նահանջի հրաման է տալու. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի խոսքը պետական և պահպանողական գործչին հատուկ պատկերացումների և ուղենիշների մաստեր կլաս էր. Ասատրյան #ՈՒՂԻՂ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ «Թոշակների ավանտյուրան և Նիկոլի թալանը»․․․ թվեր ու փաստեր․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am