Որն է զենք գնելու իմաստը, եթե հերթական անգամ նահանջի հրաման է տալու. «Հրապարակ»

«Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետեւ ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է եւ քանակական։ Բայց նաեւ պետք է պատասխան հնչի մի շատ կարեւոր հարցի․ իսկ ինչո՞ւ այս նույնը չի արվել 2018, 2019, 2020, 2021, 2022 թվականներին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձում եւ ինքն էլ պատասխանել իր հարցին. «Սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում էին Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել՝ երկու հիմնական պատճառաբանությամբ․
1․ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։
2․ Վստահ չէին, որ այդ զենքերի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա ՀԱՊԿ-ին, որին ՀՀ-ի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար։


Իսկ ՀԱՊԿ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Հրաժարվում էին նաեւ մատակարարել հարյուր միլիոնավոր դոլարի սպառազինություն եւ տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանի Հանրապետությունն արդեն կատարել էր։ Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի Հանրապետության համար, եւ ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերացնելու, մեր ինքնիշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված։

Այս օրհասական վտանգը հաղթահարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում․ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու»։ 

 «Հրապարակ օրաթերթը» զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

- Փաշինյանը փաստացի հերթական անգամ մեղադրում է Արցախին եւ ՀԱՊԿ-ին, որ Արցախի գոյությունն ու ՀԱՊԿ անդամ լինելը մեզ խանգարել են, որ ժամանակակից զենք, զինտեխնիկա ձեռք բերենք, եւ քանի որ այժմ չկա Արցախը, եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, ինքը գերժամանակակից զենք է գնել: Նրա խոսքերում կա՞ ճշմարտության հատիկ, ի վերջո` ինչո՞ւ է այժմ զենք գնում, եթե Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններ է հաստատել, խաղաղություն, ամեն օր շնորհակալություն են հայտնում Իլհամին եւ ոչինչ չեն անում, որ զինված ազերիները դուրս գան մեր սուվերեն տարածքից:

- Ես անիմաստ եմ համարում այդ մարդու տարօրինակ, երբեմն անհեթեթության հասնող հայտարարությունները: Նա քանի դեռ իշխանության է, այնքան անելու է նման հայտարարություններ, որոնց մի մասը գուցե կիսաճշմարտություն է, մի մասը կոնտեքստից կտրված է, մի մասը` ուղղակի հորինված: Օրինակ` 11 հազար դասալիքի մասին էին խոսում, կամ` Իսկանդերը պայթել է տասը տոկոսով, կամ` մենք փակել ենք 80-ականների զենքի ամոթալի էջը, այն դեպքում, երբ 80-ականների զենք ունենալն ամոթալի բան չէ բնավ, ողջ աշխարհի զգալի մասում կիրառվում են 80-ականների, ավելին` 70-ականների, իսկ Ուկրաինայում` մինչեւ անգամ 1930-ականների թնդանոթներ եւ գնդացիրներ: Այս մարդու հայտարարությունները հիմնականում էպոտաժ են, իրականությանը մոտ չեն եւ աղավաղված են:

- Բայց հիմա ասում է` ես որակյալ զենք եմ գնել, իսկ Արցախը եւ ՀԱՊԿ-ը մեզ խանգարում էին այդ գործում:

- Նախեւառաջ, զենք գնելն ինքնանպատակ չէ: Զենքը պետք է գնել կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Օրինակ, Փաշինյանը մեծ աղմուկ բարձրացնելով՝ գնեց «Սու 30» կործանիչներ, որոնք այդպես էլ չաշխատեցին պատերազմի ժամանակ, ինչպես տեսնում ենք` հիմա էլ չեն օգտագործվում: Հարց է առաջանում․ մենք ինչո՞ւ ենք մտնում նման ծախսերի տակ, եթե Հայաստանի օդային պաշտպանիչը չեն պատրաստվում զարգացնել: Ակնհայտ է դառնում, որ այս ամենն արվում է գովազդի համար կամ գուցե ինչ-որ ռուսաստանյան գործընկերների (ՍՈՒ-երի դեպքում` Հ. Գ.) լավություն անելու համար, սակայն ոչ Հայաստանի անվտանգության: Դրանք ոչ մի կերպ Հայաստանի պաշտպանության համար չօգտագործվեցին: Կասկածելի հայտարարություններ են անում, խոսում են այս կամ այն գերժամանակակից զենքը գնելու մասին, լավ, ո՞րն է այդ զենքերի իմաստը, եթե հերթական անգամ նահանջի հրաման է տրվելու, եթե թույլ չեն տալու այդ զենքերը գործնականում կիրառել: Կան բազմաթիվ նրբություններ, օրինակ, սպառազինությունների համար անձնակազմի պատրաստում, զինամթերքի մատակարարում եւ այլն: Պատերազմական իրավիճակներում այդ հրթիռները գեղեցիկ ձեւով վերջանում են, ո՞նց են հասցնելու մատակարարել` էն սարի համար, որի վրա ողջ տարին ձյուն է…. էդ սարը կարող է Ադրբեջանը գրավել, հրետանին դնել սարի վրա ու հանգիստ կտրել Սյունիքի ճանապարհը: Հարց է առաջանում․ հնդկական հրետանու արկերն ինչպե՞ս են հասցնելու Հայաստան, եթե միակ կապող ճանապարհն Իրանն է․ այստեղ էլ, բացի այն, որ ճանապարհը կարող է խնդիր լինել, մեկ այլ հարց եւս կա` Իրանի ներքին իրավիճակը: Թե չէ, կարող են բոլորն էլ գալ ու գլուխ գովել, բայց ո՞րն է վստահությունը: 2020 թվականից այս կողմ լայնածավալ գեթ մեկ զորավարժություն չի արվել: Եթե դու գիտես, որ պատերազմի վտանգ կա, ինչո՞ւ չես անում նորմալ զորավարժություն: Եթե ոչինչ չի արվում, իմաստ չկա զենք գնելու մասին խոսել: Ի դեպ, ասեմ մի բան եւս․ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ աշխարհում զենքի մեծ դեֆիցիտ կա, թե՛ ԽՍՀՄ-ից մնացած պաշարներն են սպառվում, թե՛ նոր սպառազինությունը: Աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է ու անկայուն, մի շարք երկրներ փորձում են զինվել, այն ժամանակ, երբ Հայաստանն ուներ հնարավորություն՝ իր կորուստները վերականգնելու, խոսքը հենց 20-21 թվականների մասին է, ոչինչ չի արվել, հիմա ի՞նչ են ուզում ասել, ինչի՞ համար են այդ թանգարանային նմուշները, որոնք հայտնի չէ, թե ինչ համակարգերի հետ կարող են աշխատել, ո՞ւմ է պետք:

- Մինչեւ 2018 թվականը ինչպե՞ս էր զենք ձեռք բերվում:

- Զենքի գնումը շատ բարդ, երկար տարիներ տեւող պրոցես է: Զենքն այֆոն չէ, որ երբ ուզես, գնես, անգամ այֆոնը նոր դուրս եկած ժամանակ չես կարողանում հեշտությամբ գնել: Սպառազինություն ձեռք բերելու համար պայմանագրեր են կնքվում կամ չեն կնքվում, եւ այսպես շարունակ: ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը գուցե արեւմտյան զենք գնելու համար է խանգարում, սակայն նույն Արեւմուտքը հիմա զենքի դեֆիցիտ ունի, նույն ԱՄՆ-ն չի հասցնում պահանջարկի հետեւից գնալ: Այնպես որ, եկեք Նիկոլ Փաշինյանի դեմագոգիկ զառանցանքներին լուրջ չվերաբերվենք:

 

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am