Հովիկ Աբրահամյանի գրավի 25 մլն դրամը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը. «Հետք»

Հակակոռուպցիոն դատարանը 2025թ. դեկտեմբերին 17-ին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տնային կալանք խափանման միջոցը փոխել է 25 մլն դրամ գրավով։ Նա հիմա ազատության մեջ է։ «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի ամբողջ գումարը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Գործարարի փաստաբանը չի հերքում, որ Նալբանդյանն է վճարել այդ գումարը։

«Նարեկ Նալբանդյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ «Հետքի» հետ հարցազրույցում նշել է, որ դեռևս ուսանողական տարիներից ընկերական հարաբերություն ունի Արգամ Աբրահամյանի հետ, ինչից ելնելով՝ պատրաստակամություն է հայտնել օգնելու և վճարել է Հովիկ Աբրահամյանի գրավի գումարը»,-«Հետքին» ասաց Նարեկ Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը։


Հիշեցնենք, որ Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տան սեփականատեր Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, 2022 թ․-ին տունը վաճառել էր գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Լ. Պետրոսյանը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022թ․-ի օգոստոսի 1-ը։ Գործարարի կինը, սակայն, սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ 2023թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում եւ վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024թ․-ի դեկտեմբերի 31-ը, սակայն մինչ օրս գումարը չի վճարվել, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և արգելվել է վճարում կատարել։


Այդ ժամանակ Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում (նախկին ՀՔԾ) գտնվող գործով արգելանք էր դրվել Աբրահամյանների առանձնատան վրա, սակայն ՀՔԾ քննիչը արգելանքը հանել էր, որից հետո Աբրահամյանները կարողացել էին տունը վաճառել Նարեկ Նալբանդյանի կնոջը։

Հակակոռուպցիոն կոմիտեն 2025թ. հունիսի 13-ին ձերբակալել էր Հովիկ Աբրահամյանին։ ԱԺ նախկին նախագահին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:

Հովիկ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացրել էր, որ դատարանը մերժել է Հ. Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է տնային կալանք։

«Շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել ենք մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ մեր փաստարկված հիմնավորումները։ Ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել էր փաստաբանը։

Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցը փոխելու՝ դատարանի որոշումը բողոքարկվում է:

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է փոխել խաղի կանոնները. Բորիս Մուրազի Այսօր Հայ եկեղեցին նշում է Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրը Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի նվագի տակ կպարի Պոլիէթիլենի դեմ «պատերազմից» տուժեց ժողովուրդը Հիմնականը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․․․ բացվուն են փակագծեր (video) Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․ փաստաբան Եվրահանձնաժողովը ընդունել է ԵՄ առաջին վիզային ռազմավարությունը. ում այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտի Որն է զենք գնելու իմաստը, եթե հերթական անգամ նահանջի հրաման է տալու. «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանի խոսքը պետական և պահպանողական գործչին հատուկ պատկերացումների և ուղենիշների մաստեր կլաս էր. Ասատրյան #ՈՒՂԻՂ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ «Թոշակների ավանտյուրան և Նիկոլի թալանը»․․․ թվեր ու փաստեր․ Հովհաննիսյան (video) Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Նարեկի առողջական վիճակի պատասխանատուները ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները 8 աստիճանով կբարձրանա օդի ջերմաստիճանը, ինչի զուգահեռ ձյան տեսքով տեղումներ կլինեն. Սուրենյան Կրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել է Սամվել Կարապետյանի՝ 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու գաղափարը լինելու է փրկության ծրագիր. Մխիթարյան Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունները շարունակելու իր ծրագրերի մասին Զելենսկին հաստատել է Ռուսաստանի հետ «էներգետիկ հրադադարի» վերաբերյալ պայմանավորվածությունները Հովիկ Աբրահամյանի գրավի 25 մլն դրամը վճարել է գործարար Նարեկ Նալբանդյանը. «Հետք» Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարված հասցնելու համար. Բայրամովը՝ Արաղչիին Եվրոպան բորբոքում է Իրանի դեմ պատերազմի կրակը. Արաղչի Ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում. Բագրատ Սրբազանը՝ ԵԽԽՎ–ին Վենեսուելայի օդային տարածքը շուտով կբացվի. Թրամփ Մասնակիցների 7 պորտը ստուգել են․ «Հրապարակ» Իշխող ՔՊ-ն անցնում է շտաբային ռեժիմի․ հրահանգը իջեցված է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am