Ափըռ-ցըփըռ բերանները բացել են, հիմա դատարաններում գալիս, ասում են՝ քաղաքական գնահատական եմ տվել, տնից զրկե՛լ եք մարդկանց․ Բագրատ Սրբազան

«Սուրբ գիրքը, երբ խոսում է մեղքի մասին, ասում է՝ մեղքը միջավայրային է, բայց յուրաքանչյուր անհատ պատասխանատվություն է կրում այդ միջավայրի համար։ Այլ կերպ ուրիշ օրենք որևէ ձևով հնարովի չի կարող լինել սրանից դուրս։ Ի վերջո, մարդն անձնական պատասխանատվություն ունի։ Հետևաբար, այստեղ էլ քննվող յուրաքանչյուր դետալը՝ հիմնավորված 319-րդ չարչարված հոդվածով, հենց դրա մասին է խոսում»,-այս մասին դատարանում ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նաև հետաքրվեց, թե ի՞նչ է հաստատում ներկայացված այսպես ասած՝ ապացույցները։

«Այդ ապացույցներն ինչ-որ մեկի կողմից արված ուղղակի արձանագրված փաստագրություններ են, ապացույցներ չեն։ Ապացույցը չի՛ կարող կիսատ լինել, չի՛ կարող ընդհատված հատված լինել, և ասել, թե չգիտենք՝ ինչ են խոսել։ Դա ապացույց չի՛ կարող լինել։ Իսկ այս գործն իր ամբողջության մեջ հենց դրա մասին է։ Օրինակ, ի՞նչ է հաստատում կամ հերքում հունվարի 2-ի խոսակցությունը, որի մասին նշեց մեղադրող կողմը՝ անցյալ կամ նախանցյալ նիստի ընթացքում։ Ոչ մի բան չի հաստատում, բացարձակ, բայց դրա մասին խոսել է գլխավոր դատախազը։ Ի՞նչ է հաստատում իր տնից խուզարկության ժամանակ գտնված այդ իրերը, օրինակ, տխրահռչակ փաստաթուղթը ահաբեկչության մասին։ Ի՞նչ է հաստատում, օրինակ, ապացույցը ձեր ձեռքերի մեջ է, կարո՞ղ եք վկայակոչել է դրանք գտնված, ի՞նչ է հաստատում»,- շարունակեց Սրբազանը։

Չվերադառնալով փորձաքննությունների թեմային, որը Սրբազանը համարեց աբսուրդի ժանրից, միայն ընդգծեց, որ եթե գործում առկա է գեթ մեկ կեղծիք ունի, ապա այն այլևս գործ չէ։

«Ո՞ր օրը պիտք է տեղի ունենար այդ այսպես կոչված՝ ահաբեկչությունը, կա՞ որևէ տեղ, փաստ, կա՞ արձանագրություն, կա՞ վայրը։ Կարծում եմ՝ պետք է լինի օրը, ժամանակը, և պետք է լինի օբյեկտը։ Ովքե՞ր էին այդ օբյեկտը կամ ո՞վ էր օբյեկտը։ Նշում կա՞ այդպիսի բան։ Ուրեմն, քանի որ այս դատարանում այսպիսի վերաբերմունք կա այս գործի նկատմամբ մեղադրող կողմից, իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետության այսպես կոչված արտգործնախարարին, որին ես շատ լավ եմ ճանաչում, Եվրոպայի պառլամենտում խորհրդում հետևյալն է ասելու՝ «Հայաստանում հոգևորականների նկատմամբ բալանսանք չկա։ Որոշ հոգևորականներ, ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը, բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել, սա բացահայտ ձևով են արել,նաև սպանության կոչեր են արել»։ Հիմա այս գործն ամբողջության մեջ բանաձևված է այս մարդու խոսքում, այս անպատասխանատու մարդու խոսքում, ևս մի զրպարտիչ, ևս մի ստախոս։ Հիմա, եթե դատարան գնանք այս խոսքի համար, կասի՝ ես քաղաքական գնահատական եմ տվել։ Եվ այդպես շարունակ․․․ խորհրդարանից բռնած մարդիկ կան, որոնք ափըռ-ցըփըռ, կներեք այս արտահայտության համար, բերանները բացել են, հիմա դատարաններում խելոք-խելոք գալիս են, ասում են՝ քաղաքական գնահատական եմ տվել»,- իր խոսքում նշեց Սրբազանը՝ շարունակելով․ «Այսպիսի վերաբերմունքի պատճառով ենք մենք հասել այս օրվան։ Մարդիկ չեն հասկանում, որ այն մարդկանց կյանքի հետ է կապված, մարդկանց կյանքին է ուղղակի առնչված։ Տնից զրկել եք մարդկանց»։

դիտվել է 307 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատեր Թրամփը հայտարարել է Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել Փարիզում գիտաժողով է անցկացվել՝ նվիրված ֆրանսիական «Pro Armenia» հանդեսին և հայասիրական շարժմանը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Իրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվել «Ոսկե գնդակը» կյանքիս լավագույն պահերից մեկն էր, սակայն թիմակիցների հետ գավաթ բարձրացնելը բոլորովին այլ զգացողություն է․ Քեյն Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդը Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքով միջուկային զենքի դերի մեծացման մասին Վանաձորում հարևանների վիճшբանությունն ավարտվել է մասնակիցներից մեկի մшհվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց Իմաստ չունի Պուտինին Կիև հրավիրելը, ինչպես որ ինձ՝ Մոսկվա․ Զելենսկի Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպային 127 միլիարդ եվրո է արժեցել. ֆոն դեր Լյայեն Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ. Արաղչի Թրամփը հայտարարել է 2026 թվականի վերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության դադարեցման մասին Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսություն վաղ, թե ուշ ծավալվելու է․ Պեսկով Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ Կուբան կարող է լինել հաջորդ թիրшխը Իրանից հետո․ Լուկաշենկո ԱՄՆ-ի արձագանքը Իրանի օրինական իրավունքներին և պահանջներին համոզիչ չէր․ Ռեզաի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am