Ուզում էինք բոլորին ապացուցել… Մխիթարյանը՝ Դորտմունդում տարած հաղթանակի և Ինտերի ծրագրերի մասին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը (2։0):

«Ներաձուրիի» պաշտոնական կայքի հետ զրույցում հայ ֆուտբոլիստը, ով մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում, ամփոփել է խաղը, կարևորել թիմային ոգին և խոսել մրցաշարի հաջորդ փուլում իրենց սպասելիքների մասին.

«Մենք շատ լավ աշխատեցինք որպես թիմ՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Ստեղծեցինք մի քանի պահեր, ու թեև երբեմն թվում էր, թե դա բավարար չէ, ի վերջո կարողացանք հաշիվը բացել ստանդարտ դիրքի խաղարկումից հետո։

Մենք արժանի էինք այս հաղթանակին. ցանկանում էինք բոլորին ապացուցել, որ կարող ենք հաղթել նաև թոփ մակարդակի թիմերի։ Թե ով է խաղում, իսկ ով՝ ոչ, այդքան էլ կարևոր չէ. մենք ունենք ընդլայնված կազմ, և բոլորն էլ պատրաստ են։ Մարզումների ժամանակ միշտ կենտրոնանում ենք փոխըմբռնման և մեր խաղաոճի վրա, քանի որ ցանկացած պահի յուրաքանչյուրը կարող է դուրս գալ խաղադաշտ. երբեք չգիտես, թե ինչ կլինի:

Նախորդ խաղերի հետ կապված թեթև հիասթափություն կա, կորցրած միավորներն իրենց հետքը թողեցին, և մենք կարող էինք մի փոքր ավելի լավ հանդես գալ, բայց սա ֆուտբոլ է։ Այժմ ամեն ինչ կանենք հաջորդ փուլ դուրս գալու համար՝ անկախ նրանից, թե ով կլինի մրցակիցը՝ «Բենֆիկա՞ն», թե՞ «Բուդյո-Գլիմտը»։ Մեր ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է մեր, այլ ոչ թե մրցակցի խաղի վրա»,- հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Աղբյուրը՝ Armsport.am:

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատեր Թրամփը հայտարարել է Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել Փարիզում գիտաժողով է անցկացվել՝ նվիրված ֆրանսիական «Pro Armenia» հանդեսին և հայասիրական շարժմանը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Իրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվել «Ոսկե գնդակը» կյանքիս լավագույն պահերից մեկն էր, սակայն թիմակիցների հետ գավաթ բարձրացնելը բոլորովին այլ զգացողություն է․ Քեյն Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդը Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքով միջուկային զենքի դերի մեծացման մասին Վանաձորում հարևանների վիճшբանությունն ավարտվել է մասնակիցներից մեկի մшհվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց Իմաստ չունի Պուտինին Կիև հրավիրելը, ինչպես որ ինձ՝ Մոսկվա․ Զելենսկի Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպային 127 միլիարդ եվրո է արժեցել. ֆոն դեր Լյայեն Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նկատմամբ. Արաղչի Թրամփը հայտարարել է 2026 թվականի վերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության դադարեցման մասին Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսություն վաղ, թե ուշ ծավալվելու է․ Պեսկով Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ Կուբան կարող է լինել հաջորդ թիրшխը Իրանից հետո․ Լուկաշենկո ԱՄՆ-ի արձագանքը Իրանի օրինական իրավունքներին և պահանջներին համոզիչ չէր․ Ռեզաի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am