Դատապարտում ենք հայ ինքնությունը հանցավորության հետ կապող վտանգավոր հռետորաբանությունը. Հայ դատի հանձնախումբ

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը խստորեն դատապարտում է «Medicare» և «Medicaid» Services կենտրոնների (CMS) ադմինիստրատոր Մեհմեթ Օզի կողմից վերջերս հնչեցված հայտարարություններն ու հրապարակված տեսանյութը, որոնցում Լոս Անջելես շրջանի ենթադրյալ առողջապահական խարդախությունները կապվում են «օտար ազդեցությունների» հետ, այդ թվում՝ «ռուսահայկական խմբավորումների», ինչպես նաև հայ ինքնության, լեզվի և համայնքային ներկայության ներկայացումը որպես հանցավորության ցուցիչ։

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը ընդգծում է` խարդախությունը հանցագործություն է, և յուրաքանչյուր ապացուցված խախտում պետք է քննվի ու պատժվի օրենքի գերակայության շրջանակում՝ անկախ անձի ծագումից։ Սակայն օրենքի գերակայությունը պահանջում է անհատական կասկած և ապացույցներ, այլ ոչ թե ակնարկներ կամ ենթադրություններ՝ հիմնված լեզվի, մշակույթի կամ էթնիկական պատկանելության վրա։

«Հանրային պաշտոնյաները պարտավոր են պահպանել Սահմանադրության թե՛ տառը, թե՛ ոգին», — հայտարարել է Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախմբի նախագահ Օշին Հարութունյանը` հավելելով․ «Երբ իրավապահ հռետորաբանությունը շեղվում է դեպի էթնիկական ընդհանրացումներ, դա վտանգում է քաղաքացիական իրավունքները և ամբողջ համայնքները։ Ամերիկահայերը, ինչպես բոլոր ամերիկացիները, արժանի են օրենքի առջև հավասար արդարադատության»։

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը, նշում է․ «Ամերիկահայերի համար՝ Հայոց ցեղասպանության ժառանգությունն ու մեկ դարից ավելի շարունակվող ժխտման փորձերը հաշվի առնելով՝ նման հռետորաբանությունը պարզապես խոսք չէ, այլ վտանգավոր պատմական օրինաչափությունների կրկնություն։ Առանձնահատուկ մտահոգիչ է, որ այս ուղերձները հնչում են դաշնային պաշտոնյայի՝ հանրային առողջապահական ծրագրերի պաշտպանության համար պատասխանատուի կողմից։

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը զգուշացնում է, որ այսպիսի ձևակերպումները փաստացի վերածվում են հանրայնորեն տարածվող ատելության խոսքի՝ խրախուսելով ամերիկահայ բիզնեսների և մասնագետների նկատմամբ հետապնդումները և հիմք ստեղծելով խտրական իրավապահ գործելակերպի համար։

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը կոչ է անում Օզին և CMS-ին՝

անհապաղ հետ վերցնել և ուղղել այն հռետորաբանությունը, որը ենթադրյալ խարդախությունը կապում է հայկական ինքնության, լեզվի կամ մշակույթի հետ,
ապահովել, որ բոլոր քննությունները լինեն խիստ ապացույցների վրա հիմնված և ոչ խտրական,
հրաժարվել համայնքների նկատմամբ հավաքական մեղադրանքից
համագործակցել համայնքային կառույցների հետ՝ վստահությունը վերականգնելու և քաղաքացիական իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։
Հանձնախումբը վերահաստատում է. հայ ամերիկացիները Միացյալ Նահանգների և Կալիֆոռնիայի հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ են։ Կառավարական հաղորդակցությունը, որը խթանում է հայատյացությունը կամ վտանգի տակ է դնում համայնքի անվտանգությունը, անընդունելի է։

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը պատրաստ է աջակցել խիստ, օրինական և արդար պայքարին ընդդեմ խարդախությունը՝ միաժամանակ պաշտպանելով քաղաքացիական և մարդու իրավունքները բոլոր համայնքների համար։

Հանձնախումբը նաև նշում է՝ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ հետևողականորեն հանդես են եկել ամերիկահայերի և այլ փոքրամասնությունների դեմ ուղղված ատելության խոսքի, էթնիկական թիրախպավորման և խտրականության դեմ։ Այդ հայտարարություններն ու գործողությունները ընդգծում են երկկուսակցական ակնկալիքը, որ դաշնային իրավապահ գործունեությունը մնա ապացույցների վրա հիմնված և լիովին համապատասխան քաղաքացիական իրավունքների պաշտպանության պահանջներին։

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am