Ռեմբո է եղել, Գիքոր է դառել, հիմա էլ Գիքորի վիճակում «էստի համեցեք» է անում. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Չի կարող լինել խաղաղություն քո հակառակորդի քմահաճույքից կախված։ Ուզում ես հարյուր անգամ ասա, որ խաղաղություն եկել է, եթե անգամ եկել է, ապա էլի եկել է Ալիևի տրամադրությունից կախված։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր առաջարկը հետևյալն է՝ ամրապնդել խաղաղությունը լուրջ երաշխիքային համակարգով։ Սա է միակ ձևը, ուրիշ ձև աշխարհում չկա։ Ուկրաինայում էլ ամենալուրջ խոչընդոտը երաշխիքային համակարգն է, որը պահանջում է լուրջ բանակցային գործընթաց և երաշխիքներ։

Չկա աշխարհում հակամարտություն, որը առանց այդ երաշխիքային հյամակարգի կանգներ և կայուն զինադադար կամ կայուն խաղաղություն հաստատվեր։ Ամեն տեղ կան երաշխավորենրե, երաշխիքային համակարգ։ Հիմնական ձգտողը, որ լինի երաշխիքային համարագ, պետք է լինի այն կողմը, որն այս պահին ավելի թույլ կողմն է։ Ուժեղ կողմը չի ուզում երաշխիքներ, որովհետեւ ուզում է քո կախվածությունն իրենից մնա մաքսիմալ բարձր մակարդակի, որ ինքն ինչ ուզի՝ քեզ թելադրի։ Սա այն է, ինչ մենք հիմա տեսնում ենք։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում նրանից, որ ամեն քայլափոխի իրեն թելադրում են, ինքը զիջում է, ժողովուրդը չպետք է այդ հաճույքը ստանա։

Ոչինչ չեն արել գոնե այդ թուլությունը հաղթահարելու համար։ 5 տարում չի արվել ոչինչ, որ Հայաստանի ընկալումը դրսում ու ներսում փոխվի։ Իրեն ձեռնտու է, որ մենք լինենք թույլ, որ պատերազմ սկսելու սպառնալիքը մշտական ներկա լինի մեր հասարակության մոտ։ Որովհետեւ ինքը դա օգտագործելու է վերընտրվելու համար։ Մեր ժողովրդին սա ձե՞ռք է տալիս, ինձ ձեռք չի տալիս»,–ասաց նա։

Հարցին՝ այս ընտրությունները նրա մասին են, որ կամ լինի Հայաստան, կամ լիննի Նիկոլ Փաշինյան, երկրորդ նախագահը պատասխանեց. «Հայաստանը բոլոր տարբերակներով լինելու է, ուղղակի հարցն այն է, թե Հայաստանի Հանրապետության բովանդակությունն ինչպիսին է լինելու։ Հայաստանը լինելու է առանց Սյունիքի, կամ Հայաստանը լինելու է առանց Հայ առաքելական եկեղեցու։ Իմ տպավորությամբ այս ընտրություններն ունիկալ են լինելու, որովհետեւ լինելու են Հայաստանի Հանրապետության էության մասին։

Իրեն թվում է, թե եթե մենք մեր ամբողջ ազգային բովանդակությունը մի կողմ դնենք, եթե Թուրքիան, Ադրբեջանը մեզ սկսեն ընկալել որպես ամորֆ մի ժողովուրդ, որը ոչ անցյալ ունի, որ ներկա, մեզ չեն դիտելու որպես սպառնալիք ու մեզ հանգիստ են թողնելու։ Ոչ, հանգիստ չեն թողնելու, դու այդ վիճակում լավ աշխարհաքաղաքական ուտելիք ես դառնալու՝ կուլ տալու համար։ Միջազգային հարաբերություններն այդպես չեն աշխատում։ Այդ վիճակում դու բարեկամ էլ չես ունենալու, դու աշխարհաքաղաքական մուրացկան ես դառնալու։

Ռեմբո է եղել, Գիքոր է դառել, հիմա էլ Գիքորի վիճակում է, «էստի համեցեք» է անում»։

Հարցին՝ ունե՞ք վերլուծություն, թե ինչու են գործող իշխանություններն իրենից վախենում, որ կարող է ինքը վերադառնալ իշխանության , Քոչարյանը հեգնանքով պատասխանեց. «Շատ են սիրում»։

NEWS.am

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am