Իրանի նկատմամբ անվստահություն ձևավորելը շատ ծանր է նստելու մեզ վրա. Ռոբերտ Քոչարյան

«Ինձ ամենից շատը մտահոգում են Իրանի հետ սահմանի հանգամանքը և վերջերես իրանական կողմից հնչած հայտարարությունները։ ԱՄՆ–ի համար այս տարածաշրջանը, իսկապես, ամենից կարևորը չէ, բայց Իրանի նկատմամբ, հավանական է, որ նոր ռազմական գործողությունների հեռանկար ունի։ Երեկ ԱՄՆ նախագահը կրկին բավական կտրուկ հայտարարություն է արել։ Հարևանի հետ հարաբերությունները փչացնելուց հետո դժվար է դրանք վերականգնելը։ Կենցաղում էլ է այդպես»։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ուներ, երբ նշեց, որ TRIPP-ը Հայաստանի անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու։

«Խոսքն այն մասին է, որ աշխարհագրությունը ոչ թե խնդիր, այլ առավելություն պետք է դառնա։ Հարևան երկրի նկատմամբ, որը ամենածանր պայմաններում քո կողքին է եղել, անվստահության մթնոլորտ ձևավորելը շատ ծանր է նստելու։ Չի կարելի այսօր քայլեր անել, որոնցով Իրանի հետ հարաբերություններում անվստահություն ես մտցնելու։ Ես իրավունք ունեմ սա ասելու, որովհետև հիշում եմ՝ երբ մենք գազամուղ էինք կառուցում, Միացյալ նահանգներից մեզ փորձում էին խանգարել։ Բայց նստել, բանակցել, նկարել ենք, հաշվարկ ենք արել և համաձայնել։ Նույնիսկ այն ժամանակ առաջարկել եմ երեք երկրներով միասին ստեղծել այդ գազամուղը։ Սկզբում ասացին կմտածենք, հետո ասացին, որ չեն կարող մասնակցել նախագծին, բայց մեր մտահոգությունները հասկանում են և խնդիր չեն ստեղծելու: ԱՄՆ–ի հետ հնարավոր է նստել որևէ ծրագրի շուրջ բանակցել, բայց ոչ ոք դա չի արել։ Նիկոլ Փաշինյանն ուրախացել է, որ գնացել է Թրամփի հետ նկարվի, իրեն նկար էր պետք ընտրությունների համար։ Բանակցելու համար ժամանակ է պետք, կարող է բանակցեին՝ օգոստոսի 8-ին չստորագրեին, սեպտեմբերի 8-ին ստորագրեին։ Համբերություն չունի այս մարդը, որ նստեն, աշխատեն, նորմալ տարբերակի գալ»,–հավելեց Քոչարյանը։

news.am

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am