Իմ օրոք չի եղել որևէ տարաձայնություն Եկեղեցու հետ. Պարբերաբար հանդիպել եմ Վեհափառի հետ. Քոչարյան

Ենթադրվում է, որ յուրաքանչյուր արժանապատվություն ունեցող դատավոր երազում է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որի մասին ես խոսեցի, որ ինքը մեկ մարդու քմահաճույքից կախված չլինի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա ռեալ առաջարկ է, որը ներառելու ենք մեր նախընտրական ծրագրում։ Դատավորի համար ամենակարևոր հանգամանքը իր անկախությունն է»,–ասաց նա։

Հարցին՝ ունեցե՞լ է տարաձայնություններ Վեհափառի հետ և ունեցե՞լ է ցանկություն, որ մեկ ուրիշը դառնա կաթողիկոս, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Պարբերաբար հանդիպել ենք Վեհափառի հետ իմ նախագահության ժամանակ։ Որևէ մեկին փոխելու, կամ մտնելու ինչ–որ պատմությունների մեջ ոչ թե չի եղել, այլ եթե մեկն ինձ ասեր, որ գալու է մի պահ և մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի՝ հոգեկան հիվանդ է հարց տվողը։

Իմ ժամանակ ամենամեծ ծավալի եկեղեցաշինությունն է եղել Հայաստանում։ Բարբերաբար քննարկել ենք, բայց երբեք չի եղել քննարկում, որը կարող էր փոխադարձ անվստահության մթնոլորտ ձեւավորեր։ Հակառակը, միշտ ասում էի՝ ինչ է պետք, ինչով կարող եմ օգնել։ Ես ասում էի՝ լավ է, որ նոր եկեղեցիներ են կառուցվում, բայց պատմական մեր կեղեցիների վրա մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձրեք։

Մեր տարածաշրջանում, փոքր երկրի համար ազգային ինքնությունը այն ցեմենտն է, որը այդ պետականությունն ամուր է պահում։ Եթե ուզում ես պետականությունը քանդվի, այդ ինքնությունը թուլացրու։ Սա աքսիոմատիկ մոտեցում է և ես չէի կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձևավորել եկեղեցու հետ։ Չի եղել որևէ տարաձայնություն»։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել «Նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար»․ Նաիրի Հոխիկյան Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի Բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում «Մի գաղտնիք եմ ուզում բացել»․ Արամ Վարդևանյան «Պետք է ձևավորել նոր, ազգային իշխանություն»․ Արեգնազ Մանուկյան «ՏԻՄ այն ղեկավարները, ովքեր չեն անցնում իր «թրի» տակով, դառնում են տոտալ ճնշումների թիրախ»․ Արմեն Հովասափյան Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց ՀԱՊԿ-ը չի բարձրացնում Հայաստանին կազմակերպությունից հանելու հարցը. Մասադիկով Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Ավինյանը մտադիր է Դավթաշենի նախկին թաղապետ Միքայել Թումասյանին նշանակել Նուբարաշենի ղեկավար «Դավիթ Համբարձումյանին կարելի է ճանաչել որպես քաղբանտարկյալ»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Դավիթ Համբարձումյանի գործը Վճռաբեկ դատարանում լուծվել է միջինից 14 անգամ ավելի արագ. Ռուբեն Մելիքյան Երևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերները Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Քոչարյան․ «Նոր Սահմանադրությունը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան՝ իր բովանդակությամբ» «Թուրք պրոպագանդիստ Գարո Փայլանը եկել է ու հաշվարկ է անում»․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am