Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի այդ երկրում բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու պատճառով։ «Մենք այսօր եվրոպական պատժամիջոցներ կսահմանենք Իրանում բռնաճնշումների համար պատասխանատուների՝ կառավարության անդամների, դատախազների, ոստիկանապետերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամների և ինտերնետի անջատման պատասխանատուների նկատմամբ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա հունվարի 29-ին ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ-ի Խորհրդի նիստից առաջ։
Բարոն հայտնել է, որ ԵՄ-ն կսառեցնի ավելի քան 20 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները և կարգելի նրանց մուտքը ԵՄ երկրներ։Նախորդ օրը Ֆրանսիան պաշտպանել է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցանկում ներառելու գաղափարը։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. վերջին։ Սկզբում դրանք պայմանավորված էին երկրի տնտեսական իրավիճակով, մասնավորապես, ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկմամբ, սակայն հետո ցուցարարները սկսեցին նաև քաղաքական պահանջներ հնչեցնել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում «զոհվել է 2427 քաղաքացիական անձ և Իրանի անվտանգության ուժերի աշխատակից, ինչպես նաև 690 ահաբեկիչ»։
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը