Եկեղեցուն դեմ դուրս եկած Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ ՔՊ-ին պատկանող լրատվամիջոցի եթերում իր աջակիցն Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպանելու կոչ էր արել։
Փաշինյանը տեղյակ չէր նաև, որ Արշակ Սրբազանի մասով Քննչական կոմիտեից անհետացել է միակ իրեղեն ապացույցը։
«Ծանոթ չեմ, չեմ կարող մեկնաբանել, տեղեկություն չունեմ, կփորձեմ հետաքրքրվել, թե ինչի մասին է խոսքը»,- ի պատասխան՝ ասաց նա։
Փաշինյանը վստահեցրեց, թե արդարդատության ոլորտում իրենք բարեփոխումներ իրականացնելու ռազմավարություն ունեն։
Նա ասաց, թե առաջ դատարանների կողմից կայացված անարդար ու անհիմն որոշումների մասով շատ նամակներ էր ստանում, հիմա դրանց թիվը տասնյակ անգամներով նվազել է։
Հիշեցնենք՝ Գառնիում, երբ Նիկոլ Փաշինյանը պատարագի էր մասնակցում, ՔՊ-ին պատկանող Civic.am-ի լրագրողի հարցին, թե ինչ է պետք անել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա՝ քաղաքացին պատասխանել էր․ «Մի հատ քար տփեն գլխին՝ սատկացնեն»։
Կաթողիկոսին «սպանելու» կոչով հանդես եկած քաղաքացին, ըստ «Իշխանություն» լրատվականի, Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանն է, ով համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը