Ծաղր երաժիշտների հանդեպ. ում համար էր ԱԱԾ-ն գործիք գնում․ oragir.news

Հանրության մի մասի ուշադրությունն այսօր սևեռված է հունվարի 30-ին նշանակված վարչաբենդի համերգ-դիսկոտեկին։

Ի՞նչ է վարչաբենդը, ինչո՞ւ է հանրության ուշադրությունը սևեռվել այս անհայտ ու նորեկ բենդի վրա։

Ընդհանրապես՝ բենդերը նախքան համերգով ներկայանալը, լույս են ընծայում մի քանի ստեղծագործություն, ցուցադրում իրենց կատարողական վարպետությունը։ Նրանց ժողովրդականության հարցում էական դեր ունեն քննադատները, որոնք մասնագիտական հիմունքներով քննադատում են լույս տեսած ստեղծագործությունները, երաժիշտների կատարողական վարպետությունը։

Բազմաթիվ օրինակներով կարելի է ցույց տալու համար, որ երաժիշտը նախքան մեծ համերգը, երկար ճանապարհ է անցնում։ Իսկ վարչաբենդի մասին հայտնի են մեկ երգի ձայնագրությունը և մի քանի հատվածներ բենդի փորձերից։ Դրանք, ըստ մասնագիտական կարծիքների՝ միջակից ցածր մակարդակի են։ Եվ դա նորմալ է սկսնակների համար։ Աննորմալ է հանրային մեծ ուշադրությունն այս ցածրակարգության նկատմամբ։ Հետևապես՝ ենթադրելի է, որ վարչաբենդը երաժշտության հետ կապ չունի։ Այստեղ հետաքրքրության առարկան զուտ քաղաքական է։

Հունիսի 7-ին քիչ ժամանակ է մնացել։ ՔՊ-ն խնդիր ունի ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդականություն ունի, ժողովրդի կողմից մերժված չէ։ Անհրաժեշտ են զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակիցները կծափահարեն Նիկոլ Փաշինյանին, տպավորություն կստեղծեն, թե նա ժողովրդականություն ունի։ Այս առումով՝ վարչաբենդի համերգը նույնն է, ինչ կիրակնօրյա պատարագներին Փաշինյանի մասնակցելը, դրանց նախորդած դահլիճային հանդիպումները և քարոզչական այլ ակցիաները։ Բազմաթիվ ՔՊ-ականներ հավատացյալ չեն, եկեղեցի չեն հաճախում, բայց Փաշինյանի հետ կիրակի օրերին գնում են եկեղեցի, ուժի ցուցադրություն կազմակերպում, քանի որ սա ընտրարշավ է, պարտադիր պետք է մասնակցեն։ Նույնն է նաև վարչաբենդի պարագայում։ Այստեղ էլ հավաքվելու են մարդիկ, որոնք երաժշտությունից բան չեն հասկանում, պարել էլ չգիտեն, բայց Փաշինյանի հրահանգով, հարկադրանքով, հրավերով գալու են, ծափահարեն ու անկանոն շարժումներ անեն։

Ինչպես պատարագներին Փաշինյանի մասնակցելու համար է հարկատուների միջոցներ ծախսվում, այնպես էլ վարչաբենդի համերգը հարկատուների միջոցներով է կազմակերպվում։ Ինչպես պատարագների հարցում, այստեղ ևս ակտիվորեն ներգրավված է ԱԱԾ-ն։

Հիշենք, որ անցյալ տարի դեկտեմբերի 9-ին ԱԱԾ-ն երաժշտական գործիքներ էր գնել, հարկատուների միջոցներից ծախսելով ավելի քան 16 միլիոն դրամ։ Պարզ չէր, թե ինչի՞ համար է ԱԱԾ-ն երաժշտական գործիքներ ձեռք բերում։ Մարդիկ չէին հասկանում, թե ինչո՞ւ են հարկատուների միջոցներով երաժշտական գործիքներ գնում, ո՞վ է դրանցող նվագելու, որտեղ են նվագելու, ինչպե՞ս են երաժշտական գործիքներով անվտանգային խնդիրներ լուծելու։ Բայց երբ ի հայտ եկավ վարչաբենդը, հանրության շրջանում սկսեց շրջանառվել վարկած, թե ԱԱԾ-ն երաժշտական գործիքներ գնել էր վարչաբենդի համար, այսինքն՝ ՔՊ-ի ընտրարշավի համար։ Ենթադրվում է, որ այս բենդը մեծանալու է, ներգրավվելու են այլ երաժիշտներ, որոնք նվագելու են ԱԱԾ-ի ձեռք բերած երաժշտական գործիքներով ու սարքավորումներով։

Վարչաբենդը նաև վիրավորական է երաժիշտների նկատմամբ, որոնք տարիներ սովորում են երաժշտական դպրոցում, ուսումնարանում, կոնսերվատորիայում, հանդես գալիս փոքր դահլիճներում, ակումբներում, երկար ժամանակ ջանք են գործադրում, որ հասարակության ուշադրությանն արժանանան, իսկ վարչաբենդը գալիս ու միանգամից մեծ դահլիճ է լցնում։ Այս առումով վարչաբենդը ծաղր է տաղանդով ու չարչարանքով ճանապարհ հարթող երաժիշտների նկատմամբ։

Պարզ ասած՝ հունվարի 30-ի միջոցառումը երաժշտության հետ կապ չունի, այն զուտ քաղաքական, քարոզչական ակցիա է։ Եթե այսպես է, և ԱԱԾ-ն Փաշինյանի ընտրարշավի համար է երաժշտական գործիքներ գնել, ապա կարելի է արձանագրել, որ Փաշինյանն իր քարոզարշավի համար ծախսում է հերոս հարկատուների միջոցները, նույնիսկ ԱԱԾ-ի բյուջեից են միջոցներ ուղղվում այս խնդրին։ Ենթադրելի է նաև, որ ազգային անվտանգության խնդիրներին այսուհետև կդիմակայի նաև վարչաբենդը, Փաշինյանը փայտիկներով հուժկու կհարվածի թմբուկներին, ու անվտանգային մարտահրավերները կհաղթահարվեն, իսկ չբարեկամները կսթափվեն ու ոտնձգություն չեն կատարի ՀՀ ինքնիշխան իրավունքների դեմ։

Թաթուլ Մկրտչյան

oragir.news

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am