Խոսակցությունները, թե ադրբեջանական բենզինի ներկրման շնորիվ է Հայաստանի շուկայում գինն իջել, հիմարություն են․ Քոչարյան

«Հայաստանում բենզինի պահանջարկը մոտավորապես 250 հազար տոննա է, դրա քանի՞ տոկոսն է կազմում նախորդ տարեվերջին Հայաստան ներկրված ադրբեջանական 1200 տոննա բենզինը, դա կարո՞ղ է գնային որևէ ազդեցություն ունենալ շուկայի վրա։ Խոսակցությունները, թե դրա շնորհիվ է բենզինի գինն իջել, ապսուրդ են և հիմարություն։ Ես սրա անունը դրել եմ «քարոզչական բենզինի ներմուծում» »։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բենզինի գինն իջել է, որովհետև միջազգային նավթային շուկայում վերջերս մեծացել է նավթի արտահանումը Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, ԱՄՆ–ի և Կանադայի կողմից։ Սա բերել է նավթի գնի էժանացման, ինչն էլ բերել է նավթամթերքի էժանացման»,–հավելեց Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, Հայաստանում բենզինի գինն էժանացել է այլ գործոնների ազդեցության հաշվին։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանում կա նավթազատման մեկ գործարան, որը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջները։

«Նախորդ տարի տարի Ադրբեջանը 120 հազար տոննա պրեմիում տեսակի բենզին է ներմուծել Ռուսաստանից։ Նույնիսկ մեծ հարց է՝ Հայաստան եկած բենզինն ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։ Հեքիաթներ են, թե ադրբեջանական էժան բենզինը կգա․․․ Ադրբաջանը չունի այդ քանակի բենզին»,–հավելեց ՀՀ 2-րդ նախագահը ։

Հարցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկող առևտուրը ինչպե՞ս է գնահատում։

«Դա լավ է, բայց ո՞վ, ու՞մ է ավելի մեծ լավություն անում՝ առնո՞ղը, թե վաճառո՞ղը։ Հայաստանում գեներացված գումարները գնում են Ադրբեջան։ Սա որպես մեծ լավությունը ներկայացնելը, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Ես տասը տարի նախագահ եմ եղել, և մենք երբեք վառելիքի ներմուծման խնդիր չենք ունեցել։ Ի դեպ, վառելիքը Հայաստան ներկրվում էր Բուլղարիայից․ ռուսական նավթը գնում էր Բուլղարիա, վերամշակվում և գալիս Հայաստան։ Ադրբեջանի երկաթուղու կարիքն ընդհանրապես չկար։ Եթե դա մեզ նոր հնարավորություններ է տալիս, նորմալ է, բայց մտածիր, թե ուր են գնում քո երկրի գումարները և ինչ են ֆինանսավորում»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ եթե իր ուժն իշխանության գա, կշարունակվի՞ բենզինի ներկրումը Ադրբաջնից, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․

«Իշխանությունը, համենայն դեպս իմ կառավարման ժամանակ, երբեք բեզնին, դիզվառելիք չի ներմուծել, մասնավորն է ներմուծել։ Եթե պարզվի, որ ավելի էժան է Ադրբեջանից բերելը, պետք է մտածել։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ամեն ինչ նորմալ լինի, կբերեն։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ դա այդպես է լինելու։ Բայց կրկնեմ՝ Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի։ Եթե ռուսական բենզինը ներմուծվի Ադրբեջան, հետո Հայաստան, նախարարն էլ գնա սահմանում պլակատներով դիմավորի, երգեր երգեն, ես դրա անունը դրել եմ «քարոզչական վառելիք»։ Ամոթ է, ինչի՞ տեղ եք դրել մեր ժողովրդին։ Մտածում են՝ ոչ ոք չի՞ մտնելու, թվերը չի՞ ուսումնասիրելու, չի՞ վերլուծելու»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Ռոբերտ Ք ոչարյանը նշեց․

«Մենք էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ավելցուկ ունենք Հայաստանում։ Ադրբեջանն էլ ունի ավելցուկ։ Վատ չի լինի, եթե միանան, բայց հեքիաթներ են, թե մենք իրենց հոսանք ենք ծախելու կամ իրենք են մեզ ծախելու։ Մենք այդ հոսանքի կարիքը չունենք։ Մենք էական ավելցուկ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության։ Ադրբեջանն էլ ունի ավելցուկ, իհարկե, ոչ այն մասշտաբի, որքան մենք, բայց ունի»։

 


NEWS.am

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am