TRIPP-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու. Ռոբերտ Քոչարյան

ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Հայկական շահը այստեղ չի երևում ընդհանրապես: Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, կիսակողմ է: Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ինքը ընդլայնվի, ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, և հատկապես՝ ծրագրին միանան օրինակ Չինաստանը կամ Ռուսաստանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«TRIPP -ը պետք է մեծանա, կարող է լինել երկու TRIPP: TRIPP մեկը՝ Մեղրիի հատված, TRIPP երկուսը՝ Նախիջևանի հատված:Միգուցե դա ավելի հեշտ է կազմակերպչական առումով ձևավորել, բայց բովանդակությունը ու կարգավորումները նույնն են լինելու: Չստացվի, որ հայ-ամերիկյան պրոյեկտը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար պրոյեկտ է: Ես հասկանում եմ մեկ բան, որ Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը «բրթել» առաջ, և անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահը:

Միացյալ Նահանգներ-Հայաստան, Միացյալ Նահանգներ-Ադրբեջան ամբողջ արտաքին առևտրի ծավալը կազմում է Միացյալ Նահանգների ամբողջ արտաքին առևտրի ծավալի մոտավորապես 0.004 տոկոսը, սա ոչինչ է: Միացյալ Նահանգները Հարավային կովկասում տնտեսական զրոյական շահ ունի, և այս հետաքրքրությունը կապված է մեկ հանգամանքի հետ՝ Իրանի, Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ, որիշ բացատրություն չկա: Շատ եմ փորձել լարել իմ երևակայությունը գտնելու համար ինչ-որ բան, բայց չկա: Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում»,- նշել է նա:


Քոչարյանը նաև վստահություն հայտնեց, որ TRIPP-ը կարող է դառնալ սպառնալիք ՀՀ-ի համար. «TRIPP-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու։ Ես տպավորություն ունեմ, որ մարդիկ ի պաշտոնե պատասխանատվություն են կրում հարցերի վերաբերյալ, որոնցից բացարձակապես ոչինչ չեն հասկանում. Յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորը առաջին հերթին բանակն է: Եւ, ի դեպ, եթե դու ունես մարտունակ բանակ ոչ թե պատերազմ սկսելու համար, այլ խաղաղություն ունենալու համար: Քո մարտունակ բանակը ավելացնում է կշիռդ ուրիշների հետ հարաբերություններում: Որքան մարտունակ է բանակդ, իսկ տնտեսությունդ ավելի հզոր, այնքան ավելի հետաքրքիր դաշնակիցներ կարող ես ունենալ և այնքան իրենք են արժևորելու քո դերը: Եթե դու քեզանից ոչինչ չես ներկայացնում քեզ հետ ի՞նչ ընկերություն անեն: Միջազգային հարաբերություններում այդ սենտիմենտները չկան»։

news.am

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am