Հայաստանը պետք է անի ամեն ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար. Քոչարյան

Չափազանց հետաքրքիր պրոցեսներ են ընթանում, հին աշխարհակարգը փլվել է, նորը ձևավորվում է. ամենահետաքրքիրն այն է, որ ԱՄՆ–ն հենց ինքն է ապամոնտաժում այն աշխարրհակարգը, որը հենց ինքն էլ ձևավորել է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա արձանագրված է ԱՄՆ–ի անվտանգության նոր հայեցակարգում, որը շատ հետաքրքիր փաստաթուղթ է։ Առաջինը, ԱՄՆ–ն արդեն ընդունում է, որ աշխարհը արդեն բազմաբևեռ է, ընդունում են, որ հրաժարվում են գաղափարական հեգեմոնիայից։ Հետաքրքիր արձանագրում է, որ հիմնական հակառակորդը այսօր Չինաստանն է, մյուս արձանագրումը, որ Ռուսաստանի հետ պատրաստ են և տեսնում են հնարավորություն կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ կառուցել։ Եվրոպայի գնահատականը եվրոպացիների համար նվաստացուցիչ էր, բայց ուղղակի հետևյալն է, որ Եվրոպան դեգրադացվում է։ Այդ բառը չի օգտագործվում, բայց ամբողջ բնութագիրը հենց դա է նշանակում։

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք մեզ համար, ընդհանրապես Հարավային Կովկասի մասին զրո հիշատակում կա։ Սա նշանակում է, որ ԱՄՆ–ն այստեղ չունի ֆունդամենտալ շահեր ոչ տնտեսական, ոչ էլ անվտանգային։

Մյուս կողմից, ԱՄՆ նախագահն ասում է, որ իրեն չի հետաքրքրում միջազգային իրավունքը, իրեն զսպում է միայն իր բարոյականությունը և իր պատկերացումն աշխարհի մասին։ Նրա՝ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Միլլերը ասում է՝ մենք գերպետություն ենք և գործում ենք որպես այդպիսին։ Հաջորդը, որ քաղաքավարությունը այլևս միջազգային հարաբերություններում մնացել է անցյալում։

Հիմա ինչպե՞ս համատեղել այս երկու հանգամանքը, որ մի կողմից աշխարհը բազմաբևեռ է, մյուս կողմից, միակողմանի ճնշում կիրառելով քաղաքականությունն է։ Առաջին հայացքից թվում է, որ բազմաբևեռ աշխարհը ենթադրում է, որ ավելի մեծ ուշադրություն պետքն է դարձնես միջազգային օրենքների վրա, քանի որ կան հակառակորդներ, որոնք համադրելի են իրենց կարողություններով քո հետ և դա կարող է բերել լուրջ խնդիրների։

Այս դեպքում կամ պետք է լինի մեծ պատերազմ, կամ աշխարհը պետք է բաժանեն ազդեցությունների գոտիների։ Ի՞նչ է անում Թրամփը. Նա կառավարվող էսկալացիաների ճանապարհով փորձում է աշխարհը բաժանել ազդեցության գոտիների։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը. Աշխարհը շատ ավելի վտանգավոր է, և Հայաստանը պետք է անի ամեն ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար։ Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ կիր նավը օվկիանոս չի հանում։ Սա ուղղակի վերաբերում է Հայաստանին։ Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի շահերի բախման կիզակետում»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, թե ինչ է կատարվում այն երկրների հետ, որոնք անտեսում են այս կարևոր հանգամանքը. «Առաջինը, Վրաստանը Սաակաշվիլիի ժամանակ փորձեց խաղալ Ռուսաստանի և ԱՄՆ–ի հակասությունների վրա, ստացավ պատերազմ և տարածքային կորուստներ։ Զելենսկու Ուկրաինան փորձեց խաղալ ՆԱՏՕ–ի և ՌԴ–ի շահերի բախման ամենացավոտ մետերի վրա, ստացավ սարսափելի պատերազմ և տարածքային կորուստներ։ Եվ Հայաստանը Փաշինյանի ժամանակ մտավ այդպիսի խաղերի մեջ, ստացավ պատերազմ, կորուստներ և մարդկային, և տարածքային։

Պետք է փորձենք հմուտ և անել ամեն ինչ, որ Հայաստանը այս դասերից հետևություններ անի»։

NEWS.am

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am