«Հրապարակ». Եթե նրանք վերարտադրվեն, մենք շատ արագ պատերազմի մեջ կհայտնվի

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:


- Հունվարի 27-ը իշխանությունները հռչակեցին սգո օր` նվիրված բոլոր ժամանակների զոհված հերոսներին, սակայն անգամ զոհված զինծառայողների ծնողները չեն ընդունում դա՝ անարգանք են համարում, բոյկոտում են: Իսկ Հայ առաքելական եկեղեցին երեկ Մայր Աթոռում պատարագ էր անում` նվիրված զոհերին: Ստացվում է, որ Եկեղեցին այս ամենից հետո շարժվում է Փաշինյանի օրակարգով: 

- Դրա լավագույն պատասխանը տվեց մեր Տեր Հովհաննեսը: Նա Դադիվանքում եւ Գանձասարում մեծ վաստակ ունեցող քահանա է, ինչպես նաեւ՝ Արցախյան ազատագրմանը մասնակցած մեկն է: Նա երեկ Եռաբլուրում շատ դիպուկ ասաց․ «Ինձ համար ամեն օր զոհերի հիշատակի օր է»: Հունվարի 27-ը որպես հիշատակի օր մեր ժողովրդի կողմից չընդունվեց՝ ինչո՞ւ․ որովհետեւ օրը, ամիսը ոչինչ չեն ասում: Նման օրերը պետք է ընտրվեն նշանավոր: Օրինակ` դա կարող էր լինել սեպտեմբերի 27-ը: Ի վերջո` մարդիկ այդ օրն ամեն տարի գնում են Եռաբլուր, հարգանքի տուրք են մատուցում: Իշխանությունների հերթական անմտածված քայլն էր սա: Այս իշխանությունը միշտ էլ ինչ-որ օրենքներ է ընդունում, հետո նոր միայն վերլուծում, թե տվյալ օրենքը որքանով էր նպատակահարմար ու կիրառելի: Որքան էլ որ մեզ համար խիստ անընդունելի է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը, եթե պետությունը սահմանել է ազատ օր` ննջեցյալների հիշատակին նվիրված, ապա այդ օրը մենք եկեղեցիներում պետք է հոգեհանգստի կարգ իրականացնենք: Ես էլ Բյուրականի եկեղեցում հոգեհանգստյան կարգ եմ կատարել մեր հերոսների համար: Հերոսների հիշատակը հարգելը մեզ համար ավելի կարեւոր է, քան իշխանության հետ ունեցած հակասությունը: Մենք իշխանությունների հետ քաղաքական հարցերում ունենք բացահայտ հակադիր տեսակետ, բայց հիշատակի օրն այլ է: Մեր մեծ փափագն ու ցանկությունն այն է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում մեր ռազմական բալանսը վերականգնվի, որպեսզի կարողանանք հաստատել արժանապատիվ խաղաղություն: Իշխանավորները ոստիկանական գվարդիա կազմելու համար որեւէ ռեսուրս չեն խնայում, սակայն բանակի համար ռազմական ծախսերը կրճատվում են, ծառայության 6 ամիսը կրճատվեց։ Գուցե դա շատերի համար հաճելի է, հատկապես` ծնողների, սակայն դիրքերում սահման պահող զինվորի մեծ պակաս կա: Այս իշխանության օրոք 4 պատերազմ է տեղի ունեցել, չորսն էլ ավարտվել է հայկական կողմի պարտությամբ: Իշխանությունը հերթական սուտն է ասում, որ Ադրբեջանի հետ պատերազմ տեղի չի ունենալու: Եթե նրանք վերարտադրվեն, ապա մենք շատ արագ պատերազմի մեջ կհայտնվենք: Այսօրվա խաղաղությունը Ադրբեջանի կողմից ժամանակավոր հնարավորություն է, այս պարտված ու կապիտուլյանտ իշխանություններին, որպեսզի վերարտադրվեն:

- Բայց, փաստորեն, Եկեղեցին հարգում է իշխանության որոշումները, իսկ իշխանությունը չի հարգում Եկեղեցու կանոնակարգը, օրենքները, այն աստիճան, որ Վեհափառին «Կտրիճ» անունով են կոչում:

- Նրանք ոչ թե մեր օրենքներն ու որոշումները չեն հարգում, այլ չեն հարգում իրենք իրենց: Սահմանադրությունը խախտելով՝ նրանք առաջին հերթին անարգում են իրենց: Պետության ղեկավարը գործում է պետական օրենքներին հակառակ, դրանով նա առաջին հերթին իրեն է վնասում: Պետության ներսում ցանկանում է ստեղծել անարխիա, որ մենք էլ բոյկոտենք իրենց որոշումները: Փաշինյանը ոստիկանական գվարդիայով, պարգեւավճարներով իրեն ինքնավստահ է զգում եւ ամեն բան անում է, որպեսզի բախումներ լինեն: Նրանք ժամանակ առ ժամանակ ներխուժում են տարբեր եկեղեցիներ, իրենց շատ վատ են պահում: Մասյացոտնի առաջնորդարանը գրավել են ոստիկանները: Կարգալույծներն ունեն իշխանության աջակցությունը: Հակաեկեղեցական արշավին միացած Ստեփան Ասատրյանի եկեղեցու ճանապարհն իշխանությունը նորոգում է, բայց Բյուրականի եկեղեցու հիմնական ճանապարհը շարունակում է մնալ անմխիթար վիճակում, քանի որ ես Վեհափառին հավատարիմ եմ: Եվ ինչքան էլ որ իշխանավորները նման խտրական վերաբերմունքի են արժանացնում մեզ, մենք փորձում ենք մնալ կանոնական դաշտում, չտրվելով սադրանքներին եւ չհավասարվել Նիկոլ Փաշինյանին: Այն խոսքերը, հայհոյանքները, որ նա է կիրառում ԱԺ-ից, ես անգամ պատի տակ` ինքս ինձ հետ չեմ կարող կիրառել:

- Կճոյանին կարգալույծ անելու պահանջը մեծանում է՝ նա է տիրադավներին կառավարում: Ինչո՞ւ նրան էլ կարգալույծ չեն հռչակում: Տպավորություն է, որ Վեհափառն ինչ-որ բանի է սպասում:

- Վեհափառն իմաստուն կերպով է Եկեղեցու գործերով զբաղվում: Արման Սարոյանը, որը կարգալույծ եղավ, իրեն շատ վատ էր պահում, ոստիկանների հետ մեկտեղ քահանաների նկատմամբ ճնշում էր գործադրում, նույն բանը, իհարկե, նաեւ Կճոյանն է անում, սակայն՝ մի փոքր քողարկված․ տարբերությունը դա է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Ծաղր երաժիշտների հանդեպ. ում համար էր ԱԱԾ-ն գործիք գնում․ oragir.news Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը Խոսակցությունները, թե ադրբեջանական բենզինի ներկրման շնորիվ է Հայաստանի շուկայում գինն իջել, հիմարություն են․ Քոչարյան TRIPP-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու. Ռոբերտ Քոչարյան Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․փաստաբան Ռազմական ինքնաթիռ է կործանվել Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի առոջղական վիճակը ծանր է Ներքաղաքական առումով ունիկալ իրավիճակ է. հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանը պետք է անի ամեն ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար. Քոչարյան Ներքաղաքան ունիկալ վիճակ է. Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտեր (video) Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց Իրան․ Թրամփը «կարող է պատերազմ սկսել» Իրանի հետ, բայց չի կարող վերահսկել դրա արդյունքը Նիպա վիրուսի պատճառով ասիական երկրներն օդանավակայաններում խստացրել են ստուգումները «Հրապարակ». Եթե նրանք վերարտադրվեն, մենք շատ արագ պատերազմի մեջ կհայտնվի «Հրապարակ». Նախընտրական կրքեր Սյունիքում․ Աննա Հակոբյանի «պրոտեժեին» ՔՊ-ից հեռացրել են Պետական մարմինները չեն գտնում վերահսկողին. ո՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք» ԱՄՆ դաշնակիցները պահանջում են կանխել Իրանի հետ հակամարտությունը Վրաստանը փոփոխություններ կմտցնի՝ անկարգությունների ֆինանսավորումը կանխելու համար «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Նիկոլի հերթական ստերի բացահայտումը․ 100 հազար դրամի խաբեությունը․ սա էլ «խլեցին» ժողովրդից․ Սարգսյան (video) «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին 500 հազարից 1 միլիոն դրամ–1063 մարդ. ինչ թվերի մասին է խոսքը Հերոս հայորդիներ, այս տոնը ձերն է, ոչ թե դասալիք դավաճաններինը․ Լիդա Առուշանյան Վանաձորում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am