«Հրապարակ». Նախընտրական կրքեր Սյունիքում․ Աննա Հակոբյանի «պրոտեժեին» ՔՊ-ից հեռացրել են

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկվա նիստում իշխանականները Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ՔՊ կառույցի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնում հաստատել են համայնքի ղեկավար, Սամվել Բաբայանի նախկին թիմակից, ներկայում ՔՊ-ական դարձած Խաչատուր Անդրեասյանի թեկնածությունը։ Միաժամանակ Անդրեասյանին նշանակել են ՔՊ-ի Մեղրիի նախընտրական շտաբի պետ՝ հունիսի ընտրությունների համար։ Ինչպե՞ս է Սամվել Բաբայանի երբեմնի հավատարիմ զինվորը կրկին ՔՊ-ի վստահությանն արժանացել, քանի որ ամիսներ առաջ տեղի կուսակցականները նրան պատժել էին՝ չընտրելով, պարզեցինք կուսակցության մեր աղբյուրներից։

Դեռեւս ամիսներ առաջ գրել էինք, որ օգոստոսի 3-ին տեղի են ունեցել Մեղրիի ՔՊ տարածքային կառույցի ընտրությունները, որոնք անակնկալ արդյունքներ են գրանցել գործող համայնքապետ, դավանափոխ եղած Խաչատուր Անդրեասյանի համար։ Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով համայնքապետ դարձած Անդրեասյանը, որը ճամբարափոխ էր եղել՝ դարձել ՔՊ-ական, իր թեկնածությունն էր առաջադրել ՔՊ տարածքային խորհրդի նախագահի պաշտոնում, որպեսզի շարունակի կարիերան համայնքապետի պաշտոնում, սակայն ՔՊ-ից լավ դաս էր ստացել։ Նա, ճիշտ է՝ ընտրվել էր ՔՊ խորհրդի անդամ, սակայն նրան նախագահ չէին ընտրել` 7 ընտրողից 6-ը նրան կողմ չէր քվեարկել, փոխարենն անցել էր Աննա Հակոբյանի մտերիմը՝ Անդրանիկ Հովհաննիսյանը, որը Փաշինյանի կնոջ հայտարարած «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակներում դրամական աջակցություն է ստացել` բիզնես պրոյեկտ իրականացնելու համար, եւ Մեղրիում էլ նրան ընկալում են իբրեւ Աննա Հակոբյանի մերձավոր։ Սակայն պարզվում է՝ այս ամիսներին շատ ջրեր են հոսել, վարչությունը մերժել է Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությունը, ու հայտարարվել են նոր ընտրություններ։

Պատմում են, որ մի կողմից՝ Անդրանիկ Հովհաննիսյանն է «հաբռգել»՝ փորձելով դառնալ տեղի կուսակցականների «ասիչը», մյուս կողմից՝ Խաչատուր Անդրեասյանը չի մարսել իր պարտությունը եւ համարել է, որ իր ապագայի, կարիերայի վրա խաչ է քաշվել. գալիք ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն մնաց իշխանության, իրեն գծերից գցելու են, ու տակից սկսել է դավեր նյութել Հովհաննիսյանի դեմ։ Ի վերջո, ներկուսակցական կրքերն այնքան են լարվել, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, գլխավոր մեղավոր է հռչակվել Անդրանիկ Հովհաննիսյանը, ինչի պատճառով էլ ՔՊ-ն հեռացրել է նրան կուսակցության շարքերից ու նոր ընտրություններ է նշանակել, որի արդյունքում Բաբայանի երբեմնի թիմակցի բախտը կրկին բացվել է՝ նա է ընտրվել։

Երեկ մենք կցկտուր խոսակցություն ունեցանք Խաչատուր Անդրեասյանի հետ։ Նա ասաց, որ միջոցառման է, չի կարող երկար զրուցել, սակայն չհերքեց, որ Անդրանիկ Հովհաննիսյանին հեռացրել են կուսակցությունից, քանի որ կռվել է թիմակիցների հետ։ Խոստովանեց նաեւ, որ ինքն այժմ ոչ միայն ՔՊ Մեղրու տարածքային խորհրդի ղեկավարն է, այլեւ՝ ՔՊ-ի շտաբի պետը։ Ի դեպ, ՔՊ հնաբնակները կարծում են, որ Անդրեասյանը չի ձգի ընտրություններին, նրա խոսքը համայնքում այնքան էլ չի անցնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 632 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am