«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք երեխա է եղել Անդրեասս, հասկացող, խելացի պահվածքով։ Շատ թմբլիկ ու սիրուն էր, ոչ ոք իր կողքով անտարբեր չէր անցնում, այնպիսի մարդ չկար, որ իրեն չսիրեր։ Հասուն տարիքում աչքի էր ընկնում իր խելացիությամբ, բարությամբ, ընկերներին ու բարեկամներին հասնող էր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Վարսիկը՝ Անդրեասի մայրիկը։ Նրա խոսքով, որդին մանկապարտեզից սկսած աչքի էր ընկնում։ «Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել դպրոցում, բայց լավ էր սովորում, ընդունակ էր։ Դեռ փոքրուց փնտրտուքների մեջ էր, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրի, ուզում էր նաև այնպիսի մասնագիտություն ընտրել, որ դրա շնորհիվ կարողանա հետագայում ապահովված կյանք ունենալ։ Սիրում էր հաշվարկներ անել, մաթեմատիկայից շատ ընդունակ էր, արագ հաշվարկներ էր անում։ Պարապեց, ընդունվեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման բաժինը։ Բայց, ավաղ, չորս ամիս հասցրեց ուսանող լինել։ Իր ապագան այդ ուղղությամբ էր տեսնում»։

2020 թվականի հունվարի 19-ին Անդրեասը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Ասկերանում։ «Երբ զինվորական հաշվառման համար իրեն կանչեցին, պարզեցին, որ առողջական խնդիր ունի, նրանք տղայիս ուղարկեցին վիրահատության։ Բանակ զորակոչվելու տարիքն էր, ընկերներին զորակոչում էին, իսկ Անդրեասի բանակ մեկնելը՝ հետաձգում։ Ընկերներին զորակոչեցին դեկտեմբերի 16-ին, Անդրեասի զորակոչումը հետաձգեցին մեկ ամսով, որ այդ ընթացքում ուղարկեին ստուգումների։ Այդ մեկ ամսվա ընթացքում նա զինկոմիսարիատից տուն չէր գալիս։ Ասում էր՝ ընկերներս գնացին, ես մնացի։ Զինկոմիսարիատ էր գնում, հարցնում՝ իսկ ինձ ե՞րբ եք տանելու, ուզում եմ ծառայել։ Վերջին անգամ Ամանորից առաջ էր զինկոմիսարիատ գնացել, պետն իր մոտ էր կանչել, ասել՝ առողջական խնդիրդ կրկնվել է, հնարավոր է՝ քեզ չտանենք բանակ։ Անդրեասը ստիպել էր՝ ես ուզում եմ ծառայել։ Պետն էլ արձագանքել էր՝ եթե ուզում է ծառայել, տվեք իր ծանուցագիրը, թող գնա։ Հաջողություն էր մաղթել Անդրեասին։ Ստացվում է, որ ինչ-որ առումով ստիպելով գնաց բանակ»։

Մայրիկը նշում է՝ որդին հայրենասեր էր, դժվարություններին դիմացող։ «Նա գիտեր՝ եթե անգամ դժվարություն ունես, պետք է դիմանաս, որովհետև ուժեղ ես։ Ծառայության ընթացքում չի տրտնջացել։ Հայրենիքին ծառայելն իր պարտքն էր։ Այդ ընթացքում զրույցների ժամանակ ասում էր՝ մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու։ Գիտեր, որ հայրիկը միայնակ է մնացել գյուղական գործերի հետ։ «Մի քիչ դիմացեք, կգամ, ամեն ինչ կփոխվի, պապային կօգնեմ, տուն կսարքենք»։ Իր ծառայության ամբողջ ընթացքը լի էր սպասումներով, հույսով։ Իր ծառայության վեց ամիսը լրանալուց հետո պետք է արձակուրդ գար, բայց համավարակի շրջանն էր, անընդհատ հետաձգվում էր իր գալը։ Ամբողջ ամառն այն հույսով էր, որ պետք է արձակուրդ գա։ Եվ այդպես սեպտեմբերի 14-ին՝ կրտսեր եղբոր ծննդյան օրը, որոշեցինք գնալ Անդրեասի մոտ։ Սեպտեմբերի 15-ին այնտեղ էինք, տուն էինք վարձել։ Կարողացանք հանդիպել իր հետ, մի քանի ժամ իր հետ անցկացնել ու ճանապարհեցինք զորամաս։ Հաջորդ օրն էլ զորամասի մոտ գնացինք, որ հրաժեշտ տանք։ Երբեք չեմ մոռանա իր աչքերի տխրությունը, կարծես զգար, որ ինչ-որ բան է լինելու»։

Սեպտեմբերի 16-ին տղաները բարձրանում են դիրքեր, պատերազմի սկսվելու օրը և պատերազմի ողջ ընթացքում Անդրեասը եղել է Աղդամի դիրքերում։ «Անդրեասը հրետանավոր էր։ Տղաներն են պատմում, որ շատ լավ հաշվարկներ էր անում։ Հարվածները հասնում էին նշանակետին։ Առաջին օրից թեժ մարտերի մեջ են եղել։ Մինչև սեպտեմբերի 28-ի երեկոյան իրենից լուր չունեինք, չէինք կարողանում իր հետ կապ հաստատել։ Այդ օրը ժամը վեցի մոտակայքում զանգահարեց, մի երկու րոպե ենք խոսել։ Փորձում էի հարցեր տալ, որ հասկանամ, թե ինչ է կատարվում, բայց ոչինչ չէր ասում։ Դրանից հետո ամեն օր կապի մեջ էինք, իրեն ասում էի՝ ամեն օր գոնե մեկ անգամ զանգի, քո ձայնը լսեմ, դա ինձ հերիք է, որ մեկ ամբողջ օր ապրեմ։ Եվ նա զանգում էր։ Հոկտեմբերի 4-ին ամուսինս իր գործընկերների հետ ճանապարհ ընկավ Արցախ, օգնություն էինք հավաքել, այն տարել, հասցրել էր Արցախ՝ հատուկ դրա համար նախատեսված կենտրոն, բայց թույլ չէին տվել, որ դիրքեր բարձրանա։ Ամուսինս վերադարձավ, մի քանի օր անց՝ հոկտեմբերի 27-ին, կրկին պետք է գնային Արցախ, բայց մինչ կհասներ, Անդրեասը վիրավորվում է։ Տղաս խոր այրվածքներ էր ստացել, հայրիկն ամեն ինչ արել էր, որ կարողանար նույն օրը նրան Երևան տեղափոխել։ Մեր գյուղն արդեն գիտեր, որ տղաս վիրավոր է, բայց ես՝ ոչ։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան իմացա, նա արդեն Երևանում էր։ Բժիշկները 7 օր շարունակ պայքարեցին նրա կյանքի համար, բայց նոյեմբերի 6-ի լուսադեմին բժիշկը զանգահարեց ու ասաց՝ Անդրեասի սիրտը կանգնել է։

Անդրեասը երկու կրտսեր քույր և եղբայր ունի։ «Խենթանում էր փոքր եղբոր համար։ Երևի թե ծառայության ժամանակ ամենաշատը հենց նրան էր կարոտում։ Եվ հիմա Հայկս՝ փոքր տղաս, դարձավ ուժ տվողը։ Առողջական խնդիրներ ձեռք բերեցի, բայց ոտքերի վրա ամուր մնալուն օգնեց ընտանիքս»։

Հ. Գ.- Անդրեաս Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Ուրցաձոր գյուղի գերեզմանատանը


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը Խոսակցությունները, թե ադրբեջանական բենզինի ներկրման շնորիվ է Հայաստանի շուկայում գինն իջել, հիմարություն են․ Քոչարյան TRIPP-ը մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է դառնալու. Ռոբերտ Քոչարյան Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան․փաստաբան Ռազմական ինքնաթիռ է կործանվել Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի առոջղական վիճակը ծանր է Ներքաղաքական առումով ունիկալ իրավիճակ է. հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանը պետք է անի ամեն ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար. Քոչարյան Ներքաղաքան ունիկալ վիճակ է. Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտեր (video) Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց Իրան․ Թրամփը «կարող է պատերազմ սկսել» Իրանի հետ, բայց չի կարող վերահսկել դրա արդյունքը Նիպա վիրուսի պատճառով ասիական երկրներն օդանավակայաններում խստացրել են ստուգումները «Հրապարակ». Եթե նրանք վերարտադրվեն, մենք շատ արագ պատերազմի մեջ կհայտնվի «Հրապարակ». Նախընտրական կրքեր Սյունիքում․ Աննա Հակոբյանի «պրոտեժեին» ՔՊ-ից հեռացրել են Պետական մարմինները չեն գտնում վերահսկողին. ո՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք» ԱՄՆ դաշնակիցները պահանջում են կանխել Իրանի հետ հակամարտությունը Վրաստանը փոփոխություններ կմտցնի՝ անկարգությունների ֆինանսավորումը կանխելու համար «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Նիկոլի հերթական ստերի բացահայտումը․ 100 հազար դրամի խաբեությունը․ սա էլ «խլեցին» ժողովրդից․ Սարգսյան (video) «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին 500 հազարից 1 միլիոն դրամ–1063 մարդ. ինչ թվերի մասին է խոսքը Հերոս հայորդիներ, այս տոնը ձերն է, ոչ թե դասալիք դավաճաններինը․ Լիդա Առուշանյան Վանաձորում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am