Շատ կարևոր է մարտական ոգին, որը մեր բանակում միշտ էլ բարձր է եղել. Մովսես Հակոբյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձը. Հարգելի՛ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ավարտվեց 2017 թվականը: Տարվա կտրվածքով փորձելով տալ Հայոց բանակի՝ որպես զինվորական կառույցի գնահատականը, առաջին հերթին պետք է նշել, որ մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Ճիշտ է, 2017թ. ևս հակառակորդը բազմիցս դիմել է սադրանքների, տարբեր զինատեսակներով կրակահերթեր բացել մեր սահմանային բնակավայրերի ուղղությամբ, բայց ամեն անգամ արժանի հակահարված է ստացել, իր վրա զգացել Հայոց բանակի ուժն ու զորությունը: Հայ ժողովրդի անվտանգությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը ապահովվել է բոլորիս, առաջին հերթին՝ գիշեր ու զօր մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջ ու խիզախ տղաների ջանքերով: Ցավոք, ունեցել ենք նաև կորուստներ: Այս տոնական օրը անպայման պարտավոր ենք հիշել թշնամու գնդակից զոհվածներին: Եկեք նորից վշտակցենք նրանց հարազատներին ու առաջինը նրանց շնորհավորենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2017թ. բանակի ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձրել զինվորական ստորաբաժանումների ներքին հնարավորությունների բացահայտմանը, զինծառայողների գիտելիքների, հմտությունների աճին: Համապատասխան աշխատանքներ են կատարվել, որ զինվորը, սպան տիրապետեն զինտեխնիկային, որ լավ մասնագետ լինելուց բացի ունենան բարձր բարոյահոգեբանական պատրաստվածություն: Շատ կարևոր է մարտական ոգին, որը մեր բանակում միշտ էլ բարձր է եղել: Այն մեծ դեր է խաղացել Արցախյան պատերազմում, վճռական գործոն եղել հետագա բոլոր տարիներին թշնամու դեմ առճակատման ժամանակ մեր ձեռք բերած հաջողություններում: Մարտական ոգին հայրենասիրության, բարոյական կայունության, զինվորական պարտքին նվիրվածության, թշնամու նկատմամբ գերազանցության գիտակցման, սեփական ուժերին վստահության և այլ բարձր որակների միագումարն է: Ինչպես նախորդ տարիներին, 2018թ. ևս նման բարձր արժեքներով զինծառայողների դաստիարակության հարցերը կլինեն ուշադրության կենտրոնում: Հիշենք Նժդեհի խոսքերը. «Պատերազմի պատրաստվող ժողովուրդը նախ պետք է սպառազինվի հոգեբանորեն»: 2017թ. շարունակվել են աշխատանքները սահմանների և հակառակորդի հետ շփման գծի ամրացման ուղղությամբ: Նորոգվել ու հիմնվել են նոր ամրաշինական կառույցներ՝ գետնատնակներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր, կրակային դիրքեր և այլն: Անցնող տարում բանակը վերազինվել է նորագույն սպառազինությամբ: Լուրջ ուշադրություն է դարձվել օպերատիվ-մարտավարական, հրամանատարաշտաբային զորավարժություններին, շտաբային մարզումներին, զինծառայողների անհատական պատրաստվածությանը: Արդյունքում՝ ավելի են կատարելագործվել նրանց մասնագիտական որակները, մարտական վարպետությունը, գործնականում դրանք կիրառելու ունակությունները: Տարվա ընթացքում պարբերաբար եղել եմ զորամասերում, անձամբ հետևել այնտեղ կատարվող գործընթացներին, իրականացվող աշխատանքներին, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտին և, իհարկե, մարտական պատրաստության ծրագրի կատարմանը: Առաջընթացն ակնհայտ է: Սակայն ժամանակը առաջ է գնում, և մեզ նոր խնդիրներ են առաջադրվում: Մեր բանակի մարտական պատրաստվածության մակարդակը, այո՛, բարձր է, բայց վաղը այն կարող է մեզ չբավարարել, եթե այսօր հանգստանանք ձեռք բերածով: Տեսե՛ք, ռազմական գիտելիքների ուսուցման արդյունքների ստուգման ժամանակ մեր զինծառայողներից շատերը ստանում են «բավարար» գնահատական: Անձամբ ինձ «բավարարը» չի բավարարում: Ինչո՞ւ «բավարար», եթե կան «լավ» և «գերազանց» գնահատականներ: Չափանիշը պետք է լինի միայն բարձրը: Չէ որ միայն այդպես կարող ենք պահպանել մեր գերազանցությունը հակառակորդի նկատմամբ: Բոլորս պետք է գիտակցենք, որ, ի վերջո, բանակում ուսումնական գործընթացը խաղաղ պայմաններում պատերազմի նախապատրաստությունն է: Հանրահայտ ճշմարտություն է՝ պատերազմին պատրաստ լինելով է կանխվում պատերազմը: 2018 թվականը կարևոր տարի է լինելու մեր բանակի համար: Ազգ-բանակ գաղափարի իրագործման շրջանակներում շարունակական աշխատանքներ են կատարվելու: Նախատեսվում է իրականացնել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր: Դա լինելու է 2018-2025թթ. բանակային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող արդիականացման մի համալիր ծրագիր: Նոր տարին՝ որպես այդ ծրագրի իրագործման ելակետային տարի, անշուշտ, վճռորոշ նշանակություն է ունենալու: Կոչ եմ անում, որ մեզնից յուրաքանչյուրը իր ծառայողական պարտականություններին վերաբերվի ամենայն պատասխանատվությամբ, որը և նշված ծրագրի հաջողությամբ կյանքի կոչման հիմնական գրավականը կլինի: Արցախյան պատերազմից հետո հայ զինվորը շարունակելով, այսպես ասած, «միկրոպատերազմ» մղել հակառակորդի դեմ և հաղթանակներ տանել, ավելի մեծ վստահություն է ձեռք բերել իր ուժերի նկատմամբ: Պետք է ասել, որ ժողովուրդն էլ իր հերթին այսօր ավելի մեծ վստահություն ունի հայ զինվորի նկատմամբ: Շատ կարևոր է, որ բանակի վարկը օրեցօր բարձրանում է ժողովրդի աչքին, տարեցտարի ավելի սերտանում է բանակ-հասարակություն փոխադարձ կապը: Ամփոփելով տարին և նշելով մեր որոշակի հաջողությունները տարվա ընթացքում` զինված ուժերի հրամանատարության անունից մեր ժողովրդին հավաստիացնում եմ, որ Հայոց բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն և պատվով կատարել հայկական երկու պետությունների անվտանգության, նրանց սահմանների անձեռնմխելիության ապահովման պատվավոր առաքելությունը: Որպես ամանորյա շատ կարևոր մաղթանք` զինված ուժերի անձնակազմին, ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ մշտական, հարատև խաղաղություն: Ամանորյա այս ուղերձում շնորհակալություն եմ հայտնում իրենց ծառայությունը բարեխիղճ կատարող բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, խոսքս ուղղում եմ հատկապես նրանց, ովքեր այս տոնական օրը մարտական հերթապահություն են իրականացնում: Նրանց մաղթում եմ անվտանգ ծառայություն: Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նոր հաջողություններ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am