Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս բռնազավթված են մնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում գտնվող Հովհաննավանքի վանական համալիրը և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն այնտեղ անօրինական գործունեություն ծավալող նախկին հոգևորականները, ըստ իս, շատ շուտով գլխիկոր կհեռանան։ Այնտեղ ծառայության կոչված արժանապատիվ հայրերը իմաստությամբ խուսափում են սատանայի կամակատարի լարած թակարդներից և շատ ճիշտ են անում, նույն գովելի վարքն են ցուցաբերում նաև Մասյացոտնի թեմի հոգևորականները՝ նորանշանակ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ։

Նախօրեին Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդը կարգալույծ հռչակվեց։ Տեսնում ենք, որ արձագանքները տարբեր են, սակայն որոշումը անսպասելի չէր։ Հիմքերը հստակ նշված են։ Ուշագրավ է որոշման մեջ նշված այն հիմքը, համաձայն որի, նա խոչընդոտել էր թեմի բնականոն գործունեությունը։ Կարծում եմ՝ եթե անգամ այլ հիմքեր չլինեին, միայն թեմի բնականոն գործունեությունը խոչընդոտելու հիմքը բավարար կարող էր լինել որևէ թեմակալ առաջնորդի կարգալույծ հռչակելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև թեմի առաջնորդն այն անձն է, որն ամեն կերպ պարտավոր է ապահովել և ոչ թե խոչընդոտել թեմի բնականոն հոգևոր և վարչական գործունեությունը։ Եթե նման բան հանդգնի անել թեմում ծառայող որևէ ծիսակատար քահանա, ապա այս դեպքում, իհարկե, թեմի առաջնորդը նրա հետ պետք է բացատրական աշխատանքներ տանի, փորձի ուղղել նրա ընթացքը, հարկ եղած դեպքում թեթև պատիժներ նշանակել, և երբ արդեն որևէ բան չի ազդի տվյալ քահանային իր խոտոր ընթացքից հետ կանգնեցնելու համար, գուցե այդ դեպքում արդարացված լինի նաև նրան կարգալույծ հռչակելու որոշումը։

Սակայն նույն ներողամտությունը ավելորդ է ցուցաբերել թեմի առաջնորդի նկատմամբ, քանի որ նա իր հակաեկեղեցական վարքով գայթակղություն է դառնում նաև թեմում ծառայող մյուս հոգևորականների և հավատավոր ժողովրդի համար, ուստի այս դեպքում նրանց կարգալուծության հարցը, կարծում եմ, պետք է որոշվի անհապաղ։ Իսկ նման հիմքեր իրենց համար արդեն իսկ 2026 թվականի հունվարի 4-ին աղանդապետի կեցավայրում «վաստակել են» նաև մյուս բարձրաստիճան հոգևորականները, և նրանց իրենց պաշտոններում մնալու ամեն մի օրն ու ժամը իրական վտանգ է ներկայացնում ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բնականոն հոգևոր և վարչական գործունեության համար։

Հույս ունենանք, որ քաղաքական ծուղակն ընկած սրբազան հայրերի՝ օր առաջ մեղայականով դարձի չգալու դեպքում՝ հոգևոր արդարադատությունը իր տրամաբանական շարունակությունը կունենա։

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Իրան․ Թրամփը «կարող է պատերազմ սկսել» Իրանի հետ, բայց չի կարող վերահսկել դրա արդյունքը Նիպա վիրուսի պատճառով ասիական երկրներն օդանավակայաններում խստացրել են ստուգումները «Հրապարակ». Եթե նրանք վերարտադրվեն, մենք շատ արագ պատերազմի մեջ կհայտնվի «Հրապարակ». Նախընտրական կրքեր Սյունիքում․ Աննա Հակոբյանի «պրոտեժեին» ՔՊ-ից հեռացրել են Պետական մարմինները չեն գտնում վերահսկողին. ո՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար. «Հետք» ԱՄՆ դաշնակիցները պահանջում են կանխել Իրանի հետ հակամարտությունը Վրաստանը փոփոխություններ կմտցնի՝ անկարգությունների ֆինանսավորումը կանխելու համար «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Նիկոլի հերթական ստերի բացահայտումը․ 100 հազար դրամի խաբեությունը․ սա էլ «խլեցին» ժողովրդից․ Սարգսյան (video) «Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին 500 հազարից 1 միլիոն դրամ–1063 մարդ. ինչ թվերի մասին է խոսքը Հերոս հայորդիներ, այս տոնը ձերն է, ոչ թե դասալիք դավաճաններինը․ Լիդա Առուշանյան Վանաձորում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ձյուն է տեղում Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Ցանկությունն ու վառ երևակայությունը որպես փաստ հնարավոր է «ծախել», սակայն ոչ զինվորականների վրա ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում. «Ժողովուրդ» Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում. «Ժողովուրդ» Նախատեսվում է համայնքների հերթական խոշորացումը. «Հրապարակ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ» Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Իշխանությունը յուրայիններին ու հնազանդներին կաշառելու է. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am