Բանակը պետք է դառնա տեխնոլոգիական զարգացման լոկոմոտիվը․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Զինված Ուժերի բոլոր ներկայացուցիչներին, զինվորականներին՝ շարքայիններին եւ ամբողջ սպայական կազմին, վետերաններին, մեր ամբողջ ժողովրդին։

Ալեքսանդր Մակեդոնացին ասել է. «Ես չեմ վախենում առյուծների բանակից, եթե այն կառավարում են ոչխարները, ես վախենում եմ ոչխարների բանակից, որի զորավարը առյուծ է»։

1988-ի բովում եւ Անկախությամբ ստեղծված բանակը առյուծների բանակ էր, որի հիմնադիրներն ու զորավարները նույնպես առյուծներ էին։ Այդ բանակը փրկեց հայությանը բնաջնջումից եւ նվաստացումից, պատմական հաղթանակներ շնորհելով հայ ազգին։

Ես մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ։ Դա մեզ պետք է ոչ թե պատերազմի համար, այլ այն բանի համար, որ այլեւս պատերազմ չլինի։ Դա մեզ պետք է այն բանի համար, որ ոչխարների բերած պարտությունների եւ նվաստացումների շղթան փակվի։

Մենք նոր տիպի բանակ ենք ստեղծելու։ Բանակը պետք է դառնա տեխնոլոգիական զարգացման լոկոմոտիվը եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ձեռնարկությունների գլխավոր գործընկերը։

Պետք է ստեղծվեն բարձր տեխնոլոգիաների հետ կապված զորամիավորումներ, որոնք ժամանակակից պատերազմի պահանջները բավարարող առաջադրանքներ կդնեն եւ պատվերներ կապահովեն մեր արդյունաբերության համակարգի եւ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ գիտակրթական համակարգի համար։ Այդ նոր զորամիավորումները իրենք պետք է մաս կազմեն գիտահետազոտական եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համապետական համակարգին։

Զորակոչված երիտասարդները պետք է ոչ թե կտրվեն քաղաքացիական կյանքի գործունեությունից, վնասելով իրենց գիտական, կրթական, ստեղծագործական եւ ձեռնարկատիրական աճին եւ հեռանկարներին, այլ, ընդգրկվելով իրենց հմտություններին համապատասխան զորամիավորումների մեջ, բազմապատկեն իրենց մասնագիտական աճի հնարավորություններն ու ներուժը, հետագայում օգտագործելով ձեռք բերված կապերը եւ փորձը քաղաքացիական կյանքում։

Մենք ստեղծելու ենք այդպիսի բանակ, որը դառնալու է խաղաղության պահպանման եւ տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման գլխավոր երաշխավորներից մեկը։

Ի գո՜րծ»։

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Խոշոր հարկատուների ցանկում բանկերի առկայությունը աճող վարկերի մասին է խոսում. Արամյան Նորից 0-ից է սկսում՝ ձախողումն ապահովված է Թուրքիան պատրաստվում է իրանցի փախստականների հնարավոր ներգաղթին ՄԵՌԵԼՈՑԻ ՄԵՌԵԼՈՑ. … հարցրեց՝ բա, ճի՞շտ ա, որ մեռելոցը տոնից առաջ անեն. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Ռուբիո Պուտինն աջակցում է Սիրիայի նոր առաջնորդին Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Արտակարգ իրավիճակ՝ ՀՀ ՊՆ կարևորագույն կառույցներից մեկում Մեր անվտանգության և ինքնիշխանության ամենագլխավոր երաշխավորը հայկական մարտունակ բանակն է․ Լևոն Քոչարյան ԵՄ-ը հավանություն է տվել Հայաստանին 20 մլն եվրոյի աջակցություն տրամադրելուն․ «Ազատություն» Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն և աղոթք կկատարի ազատազրկված հոգևոր հայրերի համար Իրանում կախաղան է բարձրացվել Համիդռեզա Սաբեթ Էսմայիլպուրը «Չեմ բացառում, որ Արարատ Միրզոյանի վերջին ստերը կապված են նախկին գանգուղեղային վնասվածքի հետ». Հովհաննես Խուդոյան Ախուրյանցի Անոյի անունը որ Ժոզեֆինա դնեք, բա՞ն կփոխվի․ Արմեն Աշոտյան ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը դուրս եկավ ընդդեմ ԵԽԽՎ-ի. Նաիրա Կարապետյան Թրամփը սպառնացել է Իրանին Լավ լուր․ ինչ է սպասվում երեք օրից Բանակը պետք է դառնա տեխնոլոգիական զարգացման լոկոմոտիվը․ Լևոն Զուրաբյան Կոնդի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոսը դիմում է գրել ԱՄՆ-ի թշնամի լինելը վտանգավոր է, իսկ նրա բարեկամը լինելը՝ մահացու․ TRIPP-ի հետքերով․ քաղաքագետ Ռուս Ուղղափառ Եկեղեցին մտահոգված է ՀՀ իշխանությունների՝ եկեղեցական գործերին միջամտելու փորձերով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am