Իրանը չի խնդրել բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին՝ Թրամփին
Իրանը որևէ առաջարկ կամ խնդրանք չի ներկայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների խնդրանք չենք ներկայացրել։ Սակայն երրորդ կողմերը միջնորդական ջանքեր են գործադրում, և մենք կապի մեջ ենք նրանց հետ», – հայտարարել է Արաղչին։
