Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:
«Հայաստանը շարունակում է վերջնականորեն հանձնառու մնալ Թուքրիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթացին՝ ներառյալ սահմանի լիակատար բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնում, դրանք կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության ամրապնդման և բարգավաճման գործում»,-ասաց նա:
